Ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրություններին առնչվող 619 ահազանգ, կա 18 ձերբակալված          ՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ կամ ընտրողների 58.97 %–ը       Տեսանյութ.Պատմական բարձր մասնակցությունը ցույց է տալիս, որ Փաշինյանը պարտվում է. Կարապետյանների հայտարարությունը    

02 հուլ 2021 13:32

Երևանում մի քանի ամսից կանցնենք տրանսպորտի էլեկտրոնային վճարման համակարգի

Նոր շարժակազմով երթուղի դուրս եկավ 97 համարի ավտոբուսը (նախկին 37 համարը): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:


Նա նաեւ նշել է. «Սրանով մենք ամբողջացրեցինք 100 նոր կոմպակտ դասի ավտոբուսների շահագործումը: Դրանցով շահագործվող 9 երթուղիները նկատելիորեն թեթեւացրել են քաղաքի տրանսպորտի խնդիրը, բացի այդ, հնարավորություն են տալիս հընթացս վերհանել եւ գույքագրել համակարգում եղած խնդիրները՝ տրանսպորտային ռեֆորմի հաջորդ փուլերում դրանք լուծելու համար: Մի քանի ամսից, ինչպես գիտեք, կստանանք 211 միջին տեղատարողության ավտոբուսները:




Կրկին շատ կարեւոր դիտարկում. Այս ավտոբուսներում պետք է վճարել նստելիս՝ 100 դրամանոց մետաղադրամներով: Մի քանի ամսից մենք անցում կկատարենք էլեկտրոնային վճարման համակարգի, որի շնորհիվ կկիրառենք նորագույն տեխնոլոգիական հնարավորություները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր