Եթե խնդիրն ինձ դատելն է, ես հենց հիմա էլ պատրաստ եմ.Խնդիրը նրանում է, որ մեզ ձերբակալեն, որ կարողանան հարցին հեշտ լուծում տալ. Առուշ Առուշանյան

Արձագանքելով տեղեկություններին, թե Սյունիքում շուտով սկսվելու են միջանցքի շինարարական աշխատանքներ ու Սյունիքի ղեկավարներին չեզոքացնելու խնդիր կա՝ Առուշանյանը հայտարարեց, որ ինքը հակված է հենց այդ տարբերակին, որ խնդիրն իրենց դատելն է. «Ես պատրաստ եմ դատվելուն, մենակ թե մեր ժողովրդին ամեն օր չգնան այգուց հանեն տանեն, վախեցնեն տարեց մարդկանց, տանեն ոստիկանություն, գյուղապետերին վախեցնեն:
Եթե խնդիրն ինձ հետ է կապված, պետք է դատեն, ես այսօր էլ պատրաստ եմ: Եթե քաղաքական պետք է հետապնդեն, տանեն դատեն, թող տանեն, բայց ոչ այն հոդվածով, որով մեղադրում են»:
«Ես հակված եմ հենց այդ տարբերակին: Գիտեն, որ մենք խոչընդոտելու ենք, չենք թողնելու միջանցք լինի… Խնդիրը նրանում է, որ մեզ ձերբակալեն, որ կարողանան հարցին հեշտ լուծում տալ»,-հավելեց նա: