Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար          Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»       Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների    

07 հուլ 2021 14:20

Չգիտենք,թե խրամատում քանի ադրբեջանցի կա, կարող է և մի քանի կմ այն կողմ նրանց ընդհանուր բանակը կանգնած լինի.Նորից՝ մերոնքական, ձերոնքական.Վտանգավոր իրավիճակում ենք

«Սյունիքի մարզում վերջերս ադրբեջանիցների հետ կապված նոր միջադեպեր չեն գրանցվել, բայց փաստն այն է, որ թշնամին մեր սուվերեն տարածքում է»,- Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ իրավիճակ է Սյունիքի մարզում:


Նա նշեց, որ Սև լիճն ու լճից 3,5 կիլոմետր դեպի ՀՀ տարածք կանգնած է թշնամին: Ա. Առուշանյանը հստակ ինֆորմացի չունի, թե քանի ադրբեջանցի կա ՀՀ տարածքում. «Չեմ կարծում՝ որևէ մարդ կարող է հստակ ինֆորմացիա տալ, թե խրամատում քանի ադրբեջանցի կա: Ինչ-որ մենք տեսնում ենք, կարող է դրանից մի քանի կիլոմետր այն կողմ նրանց ընդհանուր բանակը կանգնած լինի»:


Գորիսի քաղաքապետի խոսքով, ստեղծված իրավիճակի, մթնոլորտի պատճառով մարզում արտագաղթի տեմպերն ուժեղացել են:


«Վերջերս Խնձորեսկի վարչական շրջանի ղեկավարը ներկայացրեց, որ արդեն մոտ 60 երիտասարդ գյուղից դուրս է եկել: Դա պայմանավորված է նրանով, որ մեր ազատագրած պատմական հայրենիքը կորցնելուց հետո նրանք այնտեղ էլ աշխատանք չունեն»,- ասաց նա:


Բացի այդ, ըստ նրա, այս մթնոլորտը, իրավիճակը մարդկանց թույլ չի տալիս հասկանալ, թե ինչ անելիք ունեն այստեղ։


«Ոստիկանությունն ամեն օր գյուղերից մարդ է տանում-բերում, մարդկանց թիմերի են բաժանում։ Մեր պայքարը Գորիսում եղել է, որ մերոնքական, ձերոնքական չլինեն և հասել էինք արդյունքի, բայց հիմա նորից նույն վիճակն է, քաղաքը երկու թիմի են բաժանել ու փորձում են հասարակությունը պառակտել։ Վտանգավոր իրավիճակում ենք: Վաղն այդ պառակտված հասարակությունով ո՞նց պետք է գնանք պաշտպանելու Սյունիքը: Մենք էլի կգնանք մեր հայրենիքը պաշտպանելու, բայց պառակտված հասարակությունը մեր երկրում շատ վտանգավոր է»,- ասաց Առուշ Առուշանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր