Վիեննայի թանգարանները հաշիվ են բացել «պոռնոկայքում».այսօր արվեստի ազատության համար պայքարի նոր փուլ է անհրաժեշտ          Մյասնիկովը նախազգուշացրել է`իբուպրոֆեն, դիկլոֆենակ, ինդոմետացին...ամենավտանգավոր դեղամիջոցներն են սրտի համար       Օրական մինչև 23 անգամ հորանջելը շեղում չի հանդիսանում.Առողջական ինչ խնդիրների մասին կարող է նախազգուշացնել հորանջելու ցանկությունը    

14 հուլ 2021 11:50

Ո՞րն է աշխարհին ուղղված Էրդողանի ուղերձը․Եթե Շուշին խորհրդանշում է Հարավային Կովկասում տարած հաղթանակը, ապա Վարոշան արեւմուտքում տարած հաղթանակի խորհրդանիշն է

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 20-ին մեկնելու է Հյուսիսային Կիպրոս, որտեղ հանդես է գալու ուղերձով։ Այդ մասին նա հայտարարել էր դեռեւս մայիսի 19-ին Անկարայում երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ իր խոսքերը կվերաբերեն ոչ միայն կղզու ապագային, այլեւ նշանակալից կլինեն համաշխարհային ողջ հանրության համար:

47 տարի առաջ հուլիսի 20-ին թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս, իսկ նույն տարվա օգոստոսի 15-ին թուրքերը գրավեցին Ֆամագուստան։ Ռազմական ներխուժման արդյունքում կղզին առայսօր բաժանված է երկու մասի՝ հունական եւ թուրքական օկուպացիայի տակ գտնվող հյուսիսային հատվածի։ Կղզու օկուպացված 37 տոկոս տարածքի վրա 1983-ին թուրքական համայնքը հայտարարեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ստեղծման մասին, իսկ Թուրքիան դարձավ աշխարհում միակ երկիրը, որը ճանաչեց ինքնահռչակ հանրապետության անկախությունը:
 
Կղզու հունական մասում հուլիսի 20-ը համարվում է սգո օր, մինչդեռ Կիպրոսի օկուպացված հատվածի համար տոնական է եւ պաշտոնապես նշվում է որպես «Խաղաղության եւ ազատության օր»։ Ֆամագուստա քաղաքի Վարոշա (թուրքական անունը՝ Մարաշ) տուրիստական հանգստավայրը 1974-ից փակ է հանրության համար եւ հայտնի է որպես «ուրվական քաղաք»։ Վարոշան պաշտպանված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1984 թ. բանաձեւով, որում ասվում է, որ դատարկ քաղաքում կարող են բնակվել միայն իր նախնական բնակիչները:
 
Այս տարվա փետրվարին Թուրքիայի եւ ինքնահռչակ ՀԿԹՀ ներկայացուցիչները հայտարարեցին տուրիստական քաղաքը բացելու մտադրության մասին: ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը երկուշաբթի արտաքին գործերի խորհրդի նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ մտահոգություն էր հայտնել Վարոշայի հնարավոր բացման կապակցությամբ։
Բորելը վերահաստատել է, որ արտաքին գործերի խորհուրդը միաձայն մերժել է Թուրքիայի լուծումը՝ Կիպրոսում ստեղծել  երկու պետություն՝ նշելով, որ ԵՄ-ն «միասնական է» եւ կոչ է արել Թուրքիային «զերծ մնալ սադրիչ գործողություններից»: «Հուսանք, որ առաջիկա օրերին մենք ստիպված չենք լինի արտակարգ արտաքին գործերի խորհուրդ գումարել»,- հավելել է Բորելը:

Եթե Շուշին Էրդողանի համար խորհրդանշում է Հարավային Կովկասում տարած հաղթանակը, ապա Վարոշան արեւմուտքում տարած հաղթանակի խորհրդանիշն է։ Շուշիում Թուրքիան տոնեց իր վերադարձը տարածաշրջան եւ դրանով իսկ այդտեղ Ռուսաստանի միանձնյա ազդեցության ավարտը, իսկ Վարոշան թուրքական անպատժելիության լուռ վկան է արդեն Եվրոպայի դարպասների մոտ։ «Մենք Լիբիայում ենք, Ադրբեջանում, Սիրիայում, գտնվում ենք Արեւելյան Միջերկրական ծովում եւ կշարունակենք մնալ այնտեղ:

Ինչպիսին էլ լինեն մեր իրավունքները, մենք դրանք կստանանք: Մենք կշարունակենք մեր նավթի որոնման աշխատանքները Արեւելյան Միջերկրական ծովում եւ Կիպրոսում»,- հուլիսի 2-ին ասված Էրդողանի խոսքերն է մեջբերում «Hurriyet»-ը:

Սա բաց տեքստով մարտահրավեր է, եւ Էրդողանը լավ գիտի, որ ԵՄ-ում առկա մի շարք հանգամանքներ կխոչընդոտեն, որպեսզի կոշտ քայլեր ձեռնարկվեն Թուրքիայի դեմ։ Այս մասով ամենաազդեցիկ խաղաքարտերից մեկը փախստականների խնդիրն է»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր