Կիևի գնած Bayraktar TB2-ները անօգուտ են Ռուսաստանի դեմ.եթե Կիևը որոշի այն կիրառել Մոսկվայի դեմ,այդ անօդաչուները կվերածվեն ստանդարտ թիրախի

Նա պարզաբանել է, որ այդ անօդաչու թռչող սարքերի արդյունավետությունը զգալիորեն նվազում է, եթե հակառակորդն ունի ՀՕՊ ժամանակակից համակարգեր:
Ըստ Լեոնկովի՝ եթե Կիևը որոշի անօդաչու թռչող սարքեր կիրառել Մոսկվայի դեմ, ապա ռուս զինվորականների համար այդ անօդաչուները կվերածվեն ստանդարտ թիրախի:
Նա նշել է նաեւ, որ ուկրաինական նավատորմը դժվար թե կարողանա ամբողջությամբ ծածկել իրեն թուրքական անօդաչու թռչող սարքերով: «Հաշվի առնելով, որ Կիևը ավիակիր չունի և դրանց արդյունավետ տեղակայումը ոչ մի կերպ հնարավոր չէ ուկրաինական նավերում, Bayraktar TB2-ը դժվար թե էապես ուժեղացնի ուկրաինական նավատորմը»,- հավելել է Լեոնկովը:
Ավելի վաղ՝ հուլիսի 15-ին, հայտնի դարձավ, որ Թուրքիան Ուկրաինայի ՌԾՈւ-ին է մատակարարել Bayraktar TB2-ի առաջին համալիրը: