Տեսանյութ.3մլն դոլարի յուրացում և Թուրքիայի հետ «խաղեր».Գյումրու մաքսատան կառուցումը Թուրքիայի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու հեռավար նպատակով է կառուցվել

«Երբ որ որոշում կայացվեց, որ Գյումրիում պետք է մաքսակետ կառուցվի Վահագն Վերմիշյանը շատ կարճ խորհրդակցություն է տալիս Փաշինյանին, որ առհասարակ մաքսակետերը կառուցվում են միջպետական ճանապարհներին մոտ եւ կիսվել է իր անկեղծ տպավորությունով,որ Գյումրին բավական անհարմար է մաքսակետ կառուցելու եւ կիսվել է իր մտահոգությամբ, թե հնարավոր է մեր կառավարության ռազմավարություններում առկա է Թուրքիայի հետ ազատ տնտեսական գոտի բացելու խնդիրը: Եւ Վահագն Վերմիշյանի բնորոշմամբ վարչապետ բազուկի պես կարմրել էր իր էդ դիրքորոշումից եւ սենյակից հեռացրել է Վահագն Վերմիշյանին: Եւ եթե սա համադրենք մենք, որ Գյւոմրուց դեպի Անի, Գյումրուց դեպի Կարս գնացող միջպեստական ճանապարհներ են հիմնանորոգվում եւ առհասարակ եթե մերր գործող իշխանության հռետորաբանությունը Թուրքիայի, Ադրբեջանի հետ ապաշրջափակման ինչ-որ խնդիրներից խոսելը համադրելով այս ամենի ինչի հետ տեսնում ենք, որ այո, այդպիսի հեռավար նպատակ եղել է:
Վերմիշյանը ժամանակից շուտ հասկացել էր, որ մաքսակետ մենք Գյումրիում կառուցում ենք, որովհետեւ տեսանելի ապագայում ունենալու ենք առեւտուր Թուրքիայի հետ»,-ասաց նա` նշելով, որ միայն կառուցման ընթացքում յուրացվել է 3 միլիոն դոլար: