Հուլիսի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       24 մլն տարեկան եկամուտ, 2 բնակարան. ինչ է հայտարարագրել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը. «Ժողովուրդ»    

21 հուլ 2021 11:55

Ճգնաժամ.Կորոնավիրուսի նոր շտամ կարող է հայտնվել,ամբողջ աշխարհում կշարունակի տարածվել վարակը

ԱՀԿ տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարել է, որ  աշխարհում կարող է կորոնավիրուսի նոր շտամ հայտնվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ նոր շտամի հետեւանքով ամբողջ աշխարհում կշարունակի տարածվել վարակը:

«Որքան լայն լինի տարածումը, այնքան կմեծանա դրա վտանգավորությունը: Այժմ այդքան վնաս է հասցնում դելտա շտամը: Եվ որքան շատ լինեն տարբերակները, մեծ է հավանականությունը, որ դրանցից մեկը մեզ կարող է վերադարձնել սկիզբ»,-ասել է նա:

Հեբրեյեսուսը պարզաբանել է, որ այժմ աննախադեպ ճգնաժամ է նկատվում:

Նրա կարծիքով՝ խնդիր է դրված մինչեւ 2022 թվականի սեպտեմբեր պատվաստել աշխարհի յուրաքանչյուր երկրի բնակիչների 70 տոկոսը: Նրա խոսքով՝ պանդեմիան կարող է վերահսկվել, սակայն դրա համար կպահանջվի դեղամիջոցների 11 միլիարդ դեղաչափ:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր