Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

21 հուլ 2021 12:45

Դատարանը որոշեց ազատ արձակել Արմեն Չարչյանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշում կայացրեց բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը․ «Իզմիրյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց և չհեռանալու մասին   ստորագրությամբ ազատ կարձակվի։ Հիշեցնենք, որ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ Չարչյանի գործով դատավարությունը մեկնարկել է երեկ։
 
Նիստի սկզբում պաշտպանական կողմը միջնորդեց փոխել պրոֆեսորի խափանման միջոցը։ Ըստ պաշտպան Էրիկ Ալեքսանյանի՝ գործով անցնող բոլոր վկաներն արդեն հարցաքննվել են, տվել ցուցմունքներ, հետևաբար, Չարչյանը, մնալով ազատության մեջ, չի կարող ազդեցություն ունենալ գործով վկաների նկատմամբ։ Մեղադրող դատախազ Մարգարյանն առարկել էր միջնորդության դեմ՝ նշելով, որ դատարանը պետք է անփոփոխ թողնի որոշումը, իսկ ամբաստանյալը՝ մնա կալանքի տակ։ Մեղադրողի համոզմամբ՝ Չարչյանը մեծ հեղինակություն է վայելում, ինչը բարձրացնում է վկաների վրա ներազդելու և քննության ընթացքը փոփոխելու ռիսկը։

Դատարանը կողմերին լսելուց հետո՝ հեռացել էր խորհրդակցական սենյակ։ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-ի 4-րդ մասի 2-րդ կետով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը): Ըստ քրեական գործի՝ Չարչյանը, հանդիսանալով «Իզմիրյան» ԲԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին և քվեարկել ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, այլ՝«Հայաստան» դաշինքի օգտին: Վերջինս դաշինքի անդամ և պատգամավորության թեկնածու է։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր