Կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes CLS»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և կողաշրջվել       Սա նաև հուշում է, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք ականջալուր լինեին ՀՀ իշխանություններին` մնային ու ապրեին Արցախում    

21 հուլ 2021 13:46

Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններ կանցկացվեն. Թուրքիան ու Ադրբեջանը մասնակցում են

Վրաստանում կանցկացվեն Agile Spirit 2021 միջազգային զորավարժություններ։ Տեղեկությունը հրապարակված է ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության կայքում։ Բացի Վրաստանից ու Միացյալ Նահանգներից, դրանց կմասնակցեն ՆԱՏՕ-ի 13 երկրների ու դաշինքի գործընկեր պետությունների զինծառայողներ:
Դրանց թվում են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը և այլն։ Ընդհանուր առմամբ զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 2,5 հազար զինվորականներ։ Ուսումնական վարժանքները կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը: Դրանք ներառում են թիմային ուսուցում, դաշտային մարզումներ ու մարտական հրաձգություն վարժություններ:

Ավելի վաղ Ուկրաինայում սկսվել են «Երեք թուր-2021» առաջին ցամաքային զորավարժությունները՝ Լիտվայից, Լեհաստանից ու ԱՄՆ-ից զինվորականների մասնակցությամբ: Մինչև հուլիսի 30-ը դրանք կանցկացվեն Լվովի մարզում։ Դրանց կմասնակցեն ՆԱՏՕ-ի երկրներից ավելի քան 1200 զինծառայողներ ու ավելի քան 200 մարտական մեքենաներ:
Մարտին Հյուսիսատլանտյան դաշինքի երկրորդ մշտական ծովային ստորաբաժանման նավերը Սև ծովում զորավարժություններ են անցկացրել Վրաստանի առափնյա պահպանության նավերի հետ: Դրանց նպատակն էր բարձրացնել ծովային ստորաբաժանումների համատեղելիության մակարդակը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր