Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»          Ապրիլի 16-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Հայկ Բաղդասարյանը, սկանդալային բացահայտումներ է ներկայացրել՝ Հովհանես Շահինյանի և Արշակ Կարապետյանի վերաբերյալ    

23 հուլ 2021 14:45

Աֆղանստանում հարձակվել են խաղաղ բնակիչների տների վրա, թալանել , սպանել են 100-ից ավելի տեղաբնիկների

Աֆղանստանի հարավում՝ Կանդագար նահանգի Սպին-Բոդակ քաղաքում անհայտ անձինք սպանել են 100-ից ավելի տեղաբնիկների։ Այս մասին նախօրեին հայտնել է Tolo News հեռուստաալիքը՝ հղում կատարելով Աֆղանաստանի Ներքին գործերի նախարարությանը։ «Դաժան ահաբեկիչները Փնջաբից իրենց ղեկավարների հրամանով հրաձակվել են
Սպին-Բոդակում աֆղանցիների տների վրա, տները թալանել են, սպանել են հարյուրավոր անմեղ մարդկանց»,- պատմել է ՆԳՆ ներկայացուցիչ Միրվաիս Ստանեկզայը։ Աֆղանստանի կառավարությունը սպանության մեջ մեղադրել է «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչներին, որոնք վերահսկում են այդ շրջանը։
Իր հերթին թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահեդը հերքել է մեղադրանքները։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Թալիբան» ծայրահեղական շարժումը հայտարարել էր, որ վերահսկում է Աֆղանստանի սահմանի 90%-ը։ Տեղեկացվում է, որ շարժումն ամբողջությամբ վերահսկում է Աֆղանստանի հետ Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի ու Իրանի սահմանները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր