Երևանում «Hongqi»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին, ապա բшխվել լուսացույցի տակ կայանված «Honda»-ին          Մարտի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կոնֆետ հյուրասիրելու պատրվակով անչափահասին նստեցրել է ավտոմեքենան, տեղափոխել այլ վայր ու սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել    

24 հուլ 2021 13:15

Ուժեղացված ծառայություն Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում․ կան ձերբակալվածներ

Հուլիսի 23-ի երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի ու Մաշտոցի բաժինների, Դավիթաշենի բաժանմունքի և հատուկ նշանակության գումարտակի ծառայողներն ու պարեկները մայրաքաղաքի Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում իրականացրին ուժեղացված ծառայություն՝ հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։ Տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկվել 25 անձ, կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ ու հրացաններ, դանակներ ու մահակներ։
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, ուժեղացված ծառայության ընթացքում Արաբկիրի և Մաշտոցի բաժիններում արձանագրվել են ապօրինի ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր։  Հինգ անձի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 31 գրամից ավելի քաշով։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր