Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով          Տեսանյութ.Դու ելույթ ունեցար բեմից ու ոչ մի բան չարեցիր, տանը 10 ընտրող ենք, ոչ մեկը չի ընտրելու քեզ       Դատավորը որոշեց՝ արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանը չի կալանավորվի    

27 հուլ 2021 14:45

Բացառվում է, ոչ մի գործարք Թուրքիայի հետ.Ռուսաստանի մարզերը երբեք այլ երկրների հետ գործարքների առարկա չեն լինի

Ռուսաստանի մարզերը երբեք այլ երկրների հետ գործարքների առարկա չեն լինի, երեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:




«Իհարկե, ռուսական մարզերը երբեք չեն կարող լինել և չեն լինի որևէ գործարքի առարկա, դա բացառվում է», - ասել է Կրեմլի խոսնակը: 


Այսպիսով, Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայից պրոֆեսոր Հասան Ունալի հայտարարությունը, որը ենթադրում էր, որ Մոսկվան և Անկարան կկարողանան համաձայնության գալ Ղրիմի կարգավիճակի շուրջ, եթե Ռուսաստանի Դաշնությունը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (չճանաչված) ճանաչի որպես անկախ պետություն:


«Դժվար թե Թուրքիայից հարգարժան պրոֆեսորը կարողանա անձնավորել Անկարայի պաշտոնական տեսակետը», - հավելել է Պեսկովը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր