Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

03 օգոս 2021 16:34

Տեսանյութ.Արդյո՞ք Դուք վճարվել եք Ձեր հակառուսական գործունեության համար, որքա՞ն եք վճարվել և եթե չեք վճարվել ...

Դուք ձեր  կուսակցության ներկայացուցիչների հետ մինչև 2018 թվականը ակտիվ հակառուսական գործունեություն եք իրականացրել, մասնավորապես ատիվ հակառուսական ակցիաներ եք իրականացրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանության դիմաց, պաշտպանելով Ալեքսեյ Նավալնուն և հանդես գալով  ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինի դեմ։ Հիմա Դուք հավակնում եք նման բարձր պաշտոնի և ես Ձեր կարծիքն եմ ուզում ճշտել Ալեքսեյ Նավալնու գործունեության հետ կապված։ Ազգային ժողովում խոսքն ուղղելով ԱԺ փոխնախագահի թեկնածու Հակոբ Արշակյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր։


Մանուկյանը նաև ցույց տվեց լուսանկար, որը փաստում էր իր խոսքերը։


Ի պատասխան Արշակյանը նշեց, որ երբևէ որևէ պետության դեմ ակցիա չի իրականացրել։


«Այն, ինչի մասին Դուք խոսում եք, տեղի է ունեցել մոտ 10 տարի առաջ։ Դա իրավիճակային, դրվագային միջոցառում է եղել և ես այդ մասով չեմ ցանկանա  մեկնաբանություն տալ»,- ասաց Արշկայանը։


Արեգնազ Մանուկյանը արձագանքեց․ « Դուք ե՞րբ էիք ավելի անկեղծ՝ հիմա՞  թե՞ տասը տարի առաջ և խնդրում եմ պատասխանեք՝ արդյո՞ք Դուք վճարվել եք Ձեր հակառուսական գործունեության համար, որքա՞ն եք վճարվել  և եթե չեք վճարվել ապա Ձեր հակառուսական դիրքրոշումը հիմնավա՞ծ է եղել Ձեր համոզմունքների վրա»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր