Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

05 օգոս 2021 14:13

Տեսանյութ.Պատմական փաստը գլխի վրա շուռ տված ներկայացնելը,տգետ ու հիմար հայտարարություն անելը ցույց է տալիս այս իշխանության՝ թշնամու հետ պասերով խաղալը

Պատմական փաստը գլխի վրա շուռ տված ներկայացնելը ըստ Արծվիկ Մինասյանի ոչ այնքան պատգամավորի պատմական գիտելիքների պակասն է ցույց տալիս, որքան այս իշխանության՝ թշնամու հետ պասերով խաղալը:

«Եթե իշխանական պատգամավորի տեղյակ չէ պատմությունից, դա չի հիմնավորում, որ նա կարող է ԱԺ ամբիոնից տգետ ու հիմար հայտարարություն անել մեր պետականության մասին, ինձ մոտ այլևս համոզմունք է ձևավորվել, որ պատմակամն փաստերը խեղաթյուրելով՝ իշխանությունը միտումնավոր թշնամու օրակարգ է սպասարկում:

Իսկ ձեր կողմից վկայակոչված՝ իբր կյանքեր փրկած Ալեքսանդրապոլի պայմանագիրը վկայակոչելը դա ոչ այլ ինչ է՝ քան թուրք-ադրբեջանական շահի սպասարկում:

1918 թվ. Բաթումի պայմանագիրը կնքվել է Հաայստանի անկախության համար, և ձեռք բերելով 12000 քառակուսի կմ վրա անկախություն՝ Հայստանն իր տարածքներն ընդլայնել է»,-ասաց Արծվիկ Մինասյանը՝ ըստ էության արձագանքելով իշխանական պատգամավոր դարձած Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի երեկվա ԱԺ ամբիոնից հնչեցրածելույթին: Երեկ նա պատմական ակնարկներով ՀՅԴ-ին քննադատելով՝ փորձում էր իբր ընդդիմությանը դասեր տալ՝ թե ինչ է նշանակում կապիտուլյացիայով տարածքներ կորցնել և ինչու չի կարելի Նիկոլին կապիտուլյանտ ասել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր