Մայիսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Մայիսի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Տաշիր քաղաքում ՔՊ-ի կողմից սադրանք է կազմակերպվել․ Գոհար Մելոյան    

02 ապր 2026 14:09

Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում՝ դաշինքից Վաշինգտոնի դուրս գալու դեպքում

Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում՝ դաշինքից Վաշինգտոնի դուրս գալու դեպքումՈչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում՝ դաշինքից Վաշինգտոնի դուրս գալու դեպքում։ Այս մասին ասել է Եվրոդիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Իհարկե, ամերիկացիներին ոչ ոք չի փոխարինի, որովհետև ՆԱՏՕ-ն կառուցված է դաշնակցային հարաբերությունների վրա։ Բայց մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ հարաբերություններն աշխատեն, թեև, ցավոք, դրանք միշտ երկկողմանի են։ Ահա թե որն է խնդիրը»,- ասել է նա ETV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Թրամփը ապրիլի 1-ին Telegraph պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ լուրջ կերպով դիտարկում է ԱՄՆ-ի դուրս գալը ՆԱՏՕ-ից այն բանից հետո, երբ դաշինքը հրաժարվեց օգնել Իրանի դեմ գործողության հարցում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր