Հայաստանում կցրտի, ձյուն կտեղա          Պատկերացրեք, պարտվելուց հետո Բրիտանիայի պաշտպանության նախարարը գնար պարի դասերի, որ հարսանիքին լավ պարեր       Էրդողանը վերահստատել է, որ Թուրքիան չի հրաժարվելու ռուսական ՀՕՊ համակարգերից    

29 նոյ 2021 10:17

Սա պատմական փաստաթուղթ է. Ադրբեջանը թուրքմենական գազ կստանա Իրանի տարածքով․ Ալիև

Մենք լավ զրուցեցինք։ Որպես ընկերներ, եղբայրներ՝ մտքեր փոխանակեցինք իրանա-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ։ Մենք որոշեցինք, որ այսուհետ իրանա-ադրբեջանական հարաբերությունները բոլոր ոլորտներում կզարգանան։ Մեր ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, մեր երկրները եղբայրական երկրներ են, և այսօր քննարկված հարցերը ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա»։


Այս մասին իրանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։


Լրագրողների այն հարցին, թե այսօր ինչ փաստաթուղթ է ստորագրվել Ադրբեջանի և Իրանի նախագահների ներկայությամբ, Իլհամ Ալիևը պատասխանել է. «Սա պատմական փաստաթուղթ է, այն ցույց է տալիս, թե որքան խորն են ադրբեջանա-իրանական կապերը։ Ադրբեջանը թուրքմենական գազ կստանա Իրանի տարածքով. Սա լավ հիմք է եռակողմ համագործակցության համար։ Ստորագրված փաստաթուղթը կարևոր է նաև տնտեսական և էներգետիկ անվտանգության տեսանկյունից»:


Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին իր հերթին ընդգծել է, որ այս փաստաթուղթն ուղղված է երկրների միջև հարաբերությունների զարգացմանը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր