Տեսանյութ.Նոր տարին դիմավորում ենք տագնապներով և անորոշություններով լեցուն պայմաններում, ճակատագրական օրեր է ապրում Հայաստանը          Թող բարիքների Արարիչ Աստված միշտ զորավիգ մնա և Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի Հայաստանն ու հայ ժողովրդին       Կրակոցներ՝ Երևանում, վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն է    

06 օգոս 2021 11:17

Մեկ կարճ անդրադարձ, ինչը հուշում է, որ մեր դեմ նոր ճնշումներ են կիրառվում ու կիրառվելու

Այսպիսի հռետորաբանությունը Թուրքիայի կողմից հուշում է, որ մեր դեմ նոր ճնշումներ են կիրառվում ու կիրառվելու։ Կարելի է ենթադրել, որ այս անգամ ճնշումը միջանցքի հարցով է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։


«Թուրքիայի համար լրջագույն վտանգ հանդիսացող անտառային հրդեհների ֆոնին երեկ տեղի է ունեցել Թուրքիայի անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Նիստից հետո տարածված պաշտոնական հաղորդագրությունում հրդեհների մասին կա ընդամենը մեկ կարճ անդրադարձ։ Դրան զուգահեռ Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ տեղ է գտել Հայաստնաի հասցեին հերթական սպառնալիքը, որը թարգմանաբար ներկայացնում եմ ստորև. «Հայաստանը պետք է թողնի իր ագրեսիվ հռետորաբանությունը ու գործողությունները և գնահատի Հարավային Կովկասում տևական ժամանակ անց ստեղծված խաղաղության և կայունության հնարավորությունը։ Կոչ ենք անում Հայաստանի ղեկավարությանը հավատարիմ մնալ պայմանավորվածություններին և զարգացնել համագործակցությունըտարածաշրջանի երկրների հետ»։
Այսպիսի հռետորաբանությունը Թուրքիայի կողմից հուշում է, որ մեր դեմ նոր ճնշումներ են կիրառվում ու կիրառվելու։ Կարելի է ենթադրել, որ այս անգամ ճնշումը միջանցքի հարցով է։ Անկախ ամեն ինչից, քանի Հայաստանի պետությունը թույլ է (առաջին հերթին՝ ազգային կառավարություն չունենալու պատճառով), այն շարունակելու է նման ճնշումների տակ լինել»,- գրել է Գեղամյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր