Տեսանյութ.Մտահոգություն կա՝ Տավուշում ռուս սահմանապահների տեղակայումը կապված է անկլավների հանձնման գործընթացով

«Այսինքն արդեն իսկ կան գործընթացներ, որոնք փորձ էր արվում հանրությունից գաղտնի իրականացնել: Երկրորդ, ես կարող եմ հասկանալ ռուսական զորքերի տեղակայումը կամ 102-րդ ռազմաբազայի շրջանակներում տարբեր հենակետերի տեղակայում ՀՀ ամենատարբեր մարզերում, սակայն անհրաժեշտ է, որ ՀՀ կառավարությունը, Նիկոլ Փաշինյանը, ՊՆ-ն անհրաժեշտ հիմնավորումներ ներկայացնել ստեղծված իրավիճակըի եւ դրա հիմնավորվածության մասին: Որովհետեւ հատկապես Տավուշի մարզում այդ ուղեկալների տեղակայումը պայմանավորված է հայտնի անկլավների հանձնման գործընթացով եւ որի պայմաններում արդեն կա պայմանավորվածություն, կան նաեւ անհրաժեշտ գործարքները այս թեմայի հետ կապված եւ ռուսական հենակետերն արդեն անհրաժեշտ վայրում արդեն տեղակայվել են»,-ասաց նա:
Աբրահամյանը հավելեց, որ այստեղ կարեւոր է, թե ինչ անհրաժեշտությունից ելնելով է Հայաստանը խնդրել Ռուսաստանին անհրաժեշտ ուղեկալ կամ հենակետեր տեղակայել Տավուշի հատվածում: