Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

19 օգոս 2021 12:00

Կրակոցներ Երևանում․ կա վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել են գնդակ, արնանման հետքեր և պատառոտված, արյունոտ հագուստ

Երեկ, օգոստոսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բակունցի փողոցի թիվ 11 շենքի բակում կրակոցներ են հնչել։  Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքով Երևանի Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 50-ամյա Արամ Երեմյանը։ Վերջինս ստացել է «աջ սրունքի  բաց հրազենային վրավորում»։

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում, զրուցարանի մեջ հայտնաբերել են ատրճանակից կրակված 1 հատ գնդակ, արնանման հետքեր, պատռված և արյունոտված հագուստ։ Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական և դատաբժշկական։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները տաք հետքերով պարզել են՝ ում հետ է վիճաբանել Ա․ Երեմյանը, ով նրա հասակակիցն է և Երևանի բնակիչ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր