Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

24 օգոս 2021 14:04

ՀՀ իշխանությունները պետք է հստակեցնեն՝ինչպես են պատկերացնում Արցախի կարգավիճակը՝ Ադրբեջանի կազմո՞ւմ, թե դրանից դուրս

Տեւական էսկալացիայից հետո օրերս մի քանի ուշագրավ հայտարարություն հնչեց Վաշինգտոնից ու Ստեփանակերտից։ ԱՄՆ պետդեպարտամենտը կողմերին հորդորեց հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության տեւական քաղաքական կարգավորման հասնելու համար, իսկ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, պատասխանելով հարցին, թե ինչ է նշանակում «առարկայական», նշեց՝ իրենց տեսլականն այն է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Բաբայանը կարծում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի գործընթացին վերադառնալը նաեւ Ռուսաստանի դիրքորոշումն է, քանի որ Ռուսաստանը նոր համանախագահ է նշանակել․ «Եթե չկարեւորեին, չէին նշանակի առհասարակ, կփակեին այդ պաշտոնը»։

Մենք ռուսաստանցի վերլուծաբան Մոդեստ Կոլերովից փորձեցինք ճշտել, թե ռուսներն ինչ են հասկանում «սուբստանտիվ բանակցություններ» տերմինի ներքո։ Կոլերովը ծանոթ էր այս 2 հայտարարությանը, հավելեց նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունն այն մասին, որ Արցախի կարգավիճակի հարցը հստակեցված չէ։

- Արդյոք կարելի՞ է խոսել ռեսթարթի մասին։

- ՄԽ-ն իր աշխատանքը կարող է դադարեցնել միայն ԵԱՀԿ որոշմամբ՝ առաջին։ Եվ երկրորդ․ երկկողմ հակամարտության յուրաքանչյուր կարգավորում հնարավոր է միայն 2 կողմերի լիազորմամբ։ Ադրբեջանը, ինչպես գիտեք, մերժում է ՄԽ-ի գործունեության անհրաժեշտությունը (Ալիեւ՝ ստատուս յոխ) եւ հայտարարությունը, որը մեջբերեցիք, եւ այն, որը ես հիշատակեցի։ Այդ հայտարարությունները բացատրում են Ադրբեջանի բացասական վերաբերմունքը ՄԽ-ի նկատմամբ, որովհետեւ Ադրբեջանը համարում է, որ Արցախի հարցը լուծված է։

- Իսկ ի՞նչ է համարում ՌԴ-ն, ի վերջո, եթե ՌԴ-ն ՄԽ-ի գործունեության անհրաժեշտությունը չտեսներ, հետ չէր կանչի նախկին համանախագահին եւ նորին չէր նշանակի։

- Չէ, սա չի նշանակում, որ տեսնում է այդ անհրաժեշտությունը, պարզապես Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին հանդես գալով՝ գործել է ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներից դուրս։ Եվ սա մյուս համանախագահների աչքում այս համաձայնագրին տալիս է ինչ-ինչ ոչ լեգիտիմություն։ Դրա համար ՌԴ-ն՝ որպես համանախագահ երկիր, հարկադրված է հաստատել ՄԽ-ի կարգավիճակը, դրա անհրաժեշտությունը, որպեսզի ԱՄՆ-ն ու Ֆրանսիան չտորպեդահարեն նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Իհարկե, այս հայտարարությունն անտեսելը ռեալությունից դուրս է, քանի որ այն արդեն գործում է։ Ու եթե չէ, ապա ի՞նչ, Արցախից հանել ռուս խաղաղապահներին եւ թողնել հայ խաղաղ բնակչությանն ադրբեջանցիների հե՞տ։ Եվ, որքանով ես եմ հասկանում, ՌԴ-ն կարծում է, որ Մինսկի խումբը թույլ կտա լեգիտիմացնել, լրացուցիչ կերպով օրինականացնել ռուս խաղաղապահների ներկայությունը, առանց որի այնտեղ հայ չի մնա, եւ տրամաբանական է, որ առանց հայերի այնտեղ չեն լինի խաղաղապահները։ Եվ այդ կարգավիճակի մասին հարցը, որ տվեցիք… Ադրբեջանն ասում է, որ նման հարց գոյություն չունի, որ այն Ադրբեջանի ներսում որոշված է։ Այսինքն՝ քննարկումների հարցը հավասարվում է զրոյի։ Եվ այս իրավիճակում, իհարկե, կցանկանայինք Մինսկի խմբից մի քիչ ավելի շատ մանրամասներ լսել։ Մասնավորապես, ՄԽ-ն՝ որպես միջնորդ, իհարկե, զբաղվում է փոխզիջումների փնտրտուքով  եւ շատ բան չի ասում։
Բայցեւ ցանկալի կլիներ, որ մի քիչ ավելի դետալացված  խոսեր՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ կողմերի փոխզիջումների մասին։ Ուստի, ես կարծում եմ, որ գլխավոր հարցը ոչ թե Արցախի կարգավիճակի հարցն է, այլ այն, թե այնտեղ կմնա՞ն խաղաղապահները, թե՞ ոչ։

Ու գլխավոր հարցը ոչ թե դրա իրավական կողմի մասին է՝ Արցախում հայ բնակչության մնալու, այլ դրա փաստացի, թե արդյոք այդտեղ գոյություն կունենա՞ հայ բնակչություն։ Հետեւաբար, հիմա գլխավոր հարցն այն է, որ այնտեղ մնան խաղաղապահները։ Սա թիվ 1 հարցն է։ Եվ ես կարծում եմ, որ  լավ կլիներ ֆիքսել ժամկետ՝ 49 տարի, 99 տարի կամ այլ։ Այսինքն՝ ժամկետ, որը մարդկանց թույլ կտար թեթեւացած շունչ քաշել եւ ճամպրուկների վրա նստած չմնալ։ Երկրորդ․  կարգավիճակի հարցը, այո, ամենակարեւորն է։ Բայց մի դիտարկում՝ եթե ՄԽ համանախագահությունը խոսում է կարգավիճակի մասին, ապա պետք է հիմա մի շատ կարեւոր բան բացատրեն՝ այդ կարգավիճակն Ադրբեջանի ներսո՞ւմ կարգավիճակ է, թե՞ Ադրբեջանից դուրս։ Որովհետեւ, եթե խոսքն Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակի մասին է, ապա Ադրբեջանը երբեք այն չի քննարկի։ Այ, այդ դեպքում կլիներ սուբստանտիվ խոսակցություն, այսինքն՝ ըստ էության։ Եթե խոսքն Ադրբեջանի կազմում կարգավիճակի մասին է, ապա Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, կմիանա քննարկումներին։

Ձեզ ծանո՞թ է կին մեծ քաղաքական գործիչ Մարգարեթ Թետչերի հայտնի թեւավոր խոսքը, որ «խաղաղությունը հնարավոր է միմիայն  ուժի դիրքից»։ Ու այս աֆորիզմը տեղայնացնելով՝ կավելացնեմ, որ յուրաքանչյուր բանակցություն հնարավոր է ուժի դիրքից, բայց հայկական կողմը հիմա չի կարող հանդես գալ այդ դիրքից եւ պնդումներ անել բանակցությունների իր օրակարգի շուրջ։ Ուստի, նա փորձում է փոխլրացնել սա ՄԽ-ի գործոնով՝ Ադրբեջանի վրա ճնշումն ավելացնելու համար։ Բայց Ադրբեջանն էլ այս ճնշմանը չի ուզում ենթարկվել։ Եվ սա է Հայաստանի համար թիվ 1 խնդիրը։ Նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանն Արցախի մասին ասաց՝ կտրել եւ տալ, հետագայում նա այդ բանաձեւին չվերադարձավ, բայց, այդուհանդերձ, ՀՀ  իշխանություններից պահանջվում է հստակեցում այն հարցի շուրջ, թե Հայաստանն ինչպես է պատկերացնում Արցախի կարգավիճակի հարցը՝ Ադրբեջանի՞ կազմում, թե՞ դրանից դուրս։
hraparak.am/

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր