Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

01 հուլ 2019 16:23

Արմեն Աշոտյանը մանիպուլացնում է

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 29-ին ֆեյսբուքյան իր գրառման մեջ անդրադարձել էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանտարկյալների միաժամանակյա փոխանակման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությանը։ Այդ համատեքստում նա ուշադրություն է հրավիրել հայտարարության մեջ տեղ գտած «բովանդակային բանակցություններ» ձևակերպմանը՝ այն անվանելով «մտահոգիչ»։
«… Սակայն համանախագահների հայտարարության մեջ տեղ գտած հետևյալ ձևակերպումը կրկին մտահոգիչ է. «Որքան հնարավոր է շուտ բովանդակային բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի հետագա ամրապնդման համար»։
Համանախագահների մոտ արդեն մեկ տարի է, ինչ բնավորություն է դարձել ադրբեջանական դիվանագիտության հորինած, այսպես կոչված «բովանդակային բանակցությունների» (substantive talks) մասին խոսելը։
Մի՞թե մեր ԱԳՆ-ն մտահոգվելու առիթ չունի։ Չէ՞ որ ամեն ինչ սկսվում է հենց այսպես, բառերից, որոնք ճակատագրական կարող են դառնալ»,- գրել է Աշոտյանը։
Fip.am-ը պարզել է, որ Աշոտյանի հիշատակած սուբստանտիվ կամ բովանդակային, առարկայական բանակցությունների թեզը նոր չէ, որ տեղ է գտնում միջնորդների հայտարարություններում։ Եթե անգամ համանախագահների կողմից հիշյալ ձևակերպումը օգտագործելը «բնավորություն է դարձել», դա տեղի է ունեցել ոչ թե վերջին մեկ տարվա ընթացքում, այլ ավելի վաղ՝ Հանրապետականի օրոք։
Ի՞նչ է հուշում միջնորդների հայտարարությունների բովանդակությունը վերջին տարիներին
2018-2019 թթ․ բովանդակային բանակցությունների անհրաժեշտությունը հիշատակվում է 2019-ի հունիսի 29-ի հայտարարությունում և հունիսի 20-ի հայտարարությունում, դրանից առաջ՝ 2018-ի հուլիսի 12-ի հայտարարությունում։ Այսինքն՝ մոտ մեկ տարվա ընթացքում տասնյակից ավելի արված հայտարարություններում այսպես կոչված «ադրբեջանական թեզը» չի նշվում։
Իսկ ահա Ապրիլյան պատերազմից հետո՝ 2016-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները հունիսից մինչև հոկտեմբեր իրար հաջորդող հայտարարություններում կողմերին Աշոտյանին «մտահոգող» բովանդակային բանակցությունների կոչ էին անում։
«Մենք նաև բովանդակային բանակցություններում առաջընթացի, ինչպես նաև ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմ ստեղծելու առաջարկն առաջ մղելու կոչ ենք անում։ Մենք շարունակելու ենք աշխատել կողմերի հետ՝ առաջ տանելու նախագահների վերջին երկու հանդիպումներում գրանցված արդյունքները»,- ասված է 2016-ի հունիսի 24-ի հայտարարությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր