Տեսանյութ․Նշվեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած    

24 օգոս 2021 14:18

Ադրբեջանը չի հաստատել հայ ավագ լեյտենանտի՝ իր մոտ գտնվելը. որոնողական աշխատանքները շարունակվում են

Օգոստոսի 22-ից կորած համարվող ավագ լեյտենանտի որոնողական աշխատանքները շարունակվում են։ «Փաստինֆո»-ին այս մասին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։ 


Հիշեցնենք, որ ռազմական գերատեսչությունը նախօրեին տեղեկացրել էր, որ 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։


Գերատեսչությունից հավելել են, որ նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։


«Փաստինֆո»-ի հարցին, արդյոք ադրբեջանական կողմը հաստատել է, որ հայ սպան թշնամու կողմում է գտնվում՝ ՊՆ-ից հայտնեցին, որ դեռ հաստատում չկա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր