Մերցը երկար չի մնացել Զելենսկու, Ուիթքոֆի և Քուշների բանակցություններին, նա լքել է սենյակը կարճ ողջույնից հետո          Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում       22-ամյա վարորդը վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին, վերջինը տեղում մшհшցել է    

25 օգոս 2021 16:41

Բաքվում տրանսսեքսուալ կնոջ են սպանել, ապա այրել մարմինը

Ադրբեջանում սպանվել է տրանսսեքսուալ կին` 27-ամյա Ահադ Նուրիևը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Նշվում է, որ կնոջ հագուստով տղամարդուն սպանել են Բաքվի Պուտա թաղամասում։ Սպանվածն Աղդամի շրջանի բնակիչ էր։ Պարզվել է, որ Նուրիևին սպանելուց հետո հանցագործը այրել է նրա մարմինը։

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները բերման են ենթարկել կասկածյալին, Ագջաբեդիի շրջանի բնակիչ Միրշահիդ Մեհդիևին։

Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանում նման բարբարոսություններ են տեղի ունենում։ Համաձայն պաշտոնական վիճակագրության` երկրում տարեկան ավելի քան 200 սպանություն է տեղի ունենում։ Ի համեմատություն` Հայաստանում այդ թիվը տարեկան 80 է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր