Եթե որևէ ուժային կատարի հակասահմանադրական հրաման՝ ներխուժի Վեհարան կամ ձերբակալի Ամենայն Հայոց Կաթողիկոսին, անձամբ կրելու է քրեական պատասխանատվություն          Այս քարտեզում կարմիրով նշված են ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքները, որոնք 2021թ․ հետո տարբեր ժամանակներում գրավվել են Ադրբեջանի կողմից       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 24-ի համար    

28 օգոս 2021 10:17

Ահա թե ինչ պահանջ է դրել Ադրբեջանը, որի կատարելուց հետո ճանապարհը բացվել է

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


«Լավ, հիմա արդեն պատկերը հստակացել է, պարզ է, թե ինչու է Ադրբեջանը փակել ու հետո բացել ճանապարհը։ Ավելի կոնկրետ, ինչ պահանջ է դրել Ադրբեջանը, որի կատարելուց հետո ճանապարհը բացվել է։


Ադրբեջանը պահանջել է, որ Հայաստանը պաշտոնապես հայտարարի, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք, այդ թվում նաեւ երկու գյուղերը։


Պահանջը կատարվել է, ՀՀ վարչապետը հայտարարեց, որ 21 կիլոմետրը Ադրբեջանի տարածքն է (այն էլ կառավարության նիստի ժամանակ), նաեւ որպես Ադրբեջանի տարածք ճանաչեց երկու գյուղերը, օգտագործելով դրանց ադրբեջանական անվանումները։


Որպեսզի տարընթերցումների չլինեն, ՀՀ վարչապետի խոսքերը հստակեցրեցին ՀՀ մի քանի նախարար ու պատգամավոր։


Քչերը հասկացան, որ տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածի սահմանազատման ու սահմանագծման գործողությունը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր