Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում    

31 օգոս 2021 18:32

Կսկսվի ցուրտ ճակատի ներխուժումը

Դեռևս օգոստոսի 27-ին ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կանխատեսած բարձր ջերմային ֆոնն արդեն իրականություն է:Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորիգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը.

«Եթե մինչև այս Հայաստանի ամենատաք գոտիներում գրանցվում էր 33-34 աստիճան, ապա այժմ բարձրացել է 5-7 աստիճանով:
Ամենաբարձր ջերմաստիճանները գրանցվել են օգոստոսի 29-ին Արարատյան դաշտում և Երևանում՝ հասնելով մինչև 38-39 աստիճանի, այսօր 1-2 աստիճանով ջերմաստիճանը բարձրացել է, կհասնի 38-40 աստիճանի:

Իրաքից Հայաստանին են մոտեցել տաք արևադարձային հոսանքներ, ասում է օդերևութաբանը: Տաք հոսանքները մեր երկրում կպահպանվեն մինչև սեպտեմբերի 2-ը: Իրավիճակը մասնագետները գնահատում են բարձր հրդեհային: Սեպտեմբերի 2-ից հետո միայն կտրուկ կզովանա:

Ցուրտ ճակատի ներխուժումը կսկսվի սեպտեմբերի 3-ի առավոտյան: Ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով, եթե հիմա 38-40 աստիճան է, ապա սեպտեմբերի 3-ին հանրապետության ամենատաք գոտիներում, Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը չի գերազանցի 28-30 աստիճանը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր