Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

10 սեպ 2021 10:00

Ալեն Սիմոնյանն իրեն ոչ միայն խորհրդարանի դասատու է զգում , այլև իրեն համարում է քննչական մարմին, դատավոր, որը կարող է որոշում կայացնել.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.


«Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունները դիտարկելու նպատակով սեպտեմբերի 16-20-ը Մոսկվա կմեկնի ՀՀ Ազգային ժողովի պատվիրակություն։ Ավելի ճիշտ՝ ոչ թե ԱԺ-ի, այլ բացառապես «Քաղպայմանագրի» պատգամավորներից ձևավորված պատվիրակություն, որի կազմում են պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, իշխող խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, նախկին փաստաբան Արթուր Դավթյանը, պետաիրավականի փոխնախագահ Վահագն Հովակիմյանը, ինչպես նաև ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը։


Թե ինչու է Մոսկվա մեկնող պատվիրակությունը կազմված միայն իշխանական պատգամավորներից, եթե գործուղումների պատվիրակությունները նույնպես քվոտավորման սկզբունքով են ձևավորվում և կազմվում, այսինքն՝ պարտադիր ընդգրկվում են նաև ընդդիմադիր պատգամավորներ, պարզվում է՝ միայն այն պատճառով, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իրեն ոչ միայն խորհրդարանի դասատու է զգում և երբեմն վերազանցելով լիազորությունները՝ անտեղի դիտողություններ է անում ընդդիմադիր պատգամավորներին, այլև իրեն համարում է քննչական մարմին, դատավոր, որը կարող է որոշում կայացնել՝ քրեական գործով անցնող և երկրից չբացակայելու թուղթ ստորագրած պատգամավորին թույլատրե՞լ բացակայել երկրից, թե՞ ոչ»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր