Մայրն իր 5 անչափահաս երեխաների հետ շուրջ 20 օր է անհետ կորել է․ համայնքից նոր մանրամասներ են հայտնում          Այդուհանդերձ,Ֆրանսիան կշարունակի զինել Հայաստանին՝ չնայած Ադրբեջանի հետ հարաբերությունների սրմանը. Bloomberg       Նշված չափաքանակները գերազանցելու դեպքում սպառողին կվճարվի տույժ.Նոր կարգավորումներ էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների վերաբերյալ    

02 հոկ 2019 10:40

Խորհրդարանական գործուղումների հերթական «չափաբաժինը». Հետաքրքիր պատկեր է բացվում. «Փաստ»

««Փաստ» թերթը պարբերաբար անդրադառնում է գործուղումների թեմային։ Այս անգամ ներկայացնենք, թե մասնավորաբար Ազգային ժողովում ինչ գործուղումներ են եղել վերջին մեկ ամսվա ընթացքում։
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը Ստրասբուրգ է մեկնել ԱԺ 8 հոգանոց պատվիրակություն ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու համար։
Հետաքրքիր պատկեր է նաեւ ըստ քաղաքների այցերի առումով՝ սեպտեմբերի 24-27-ը ՝ Թբիլիսի, 8 հոգանոց պատվիրակություն, սեպտեմբերի 22-24-ը՝ Բեռլին, սեպտեմբերի 24-26-ը՝ Սոչի, 26-27-ը՝ Կալինինգրադ, սեպտեմբերի 16-18-ը՝ Մոսկվա՝ 7 հոգանոց պատվիրակություն, սեպտեմբերի 17-20-ը ՝ Գիրեսուն (Թուրքիա), սեպտեմբերի 16-19-ը՝ Ժնեւ, սեպտեմբերի 8-12-ը՝ Լոնդոն, սեպտեմբերի 9-11-ը՝ Բրատիսլավա, սեպտեմբերի 1719-ը՝ Կոպենհագեն, սեպտեմբերի 25-27ը՝ Բիշքեկ։
Իսկ ահա ամենաուշագրավ այցը տեւել է ամբողջ 21 օր՝ սեպտեմբերի 7-28-ը. խոսքը պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանի՝ Վաշինգտոն կատարած գործուղման մասին է։
Անշուշտ, գործուղումները, որպես կանոն, անհրաժեշտություն են, առանց դրանց էլ չի լինի: Բնականաբար, օրինակ՝ ԵԽԽՎ, ԵԱՀԿ, ԵՏՄ կամ միջազգային այլ կառույցների շրջանակներում ընթացող որեւէ նիստի կամ քննարկման մասնակցելը նորմալ ու հասկանալի է:
Մնում է հասկանալ, թե որքանով են արդարացված մյուս գործուղումները, այդ թվում՝ ամբողջ 21 օրով վաշինգտոնյան այցը:
Ըստ մոտավոր հաշվարկների (յուրաքանչյուր օրը 145 դոլար օրապահիկով), ստացվում է, որ միայն սնվելու համար տրամադրվել է մոտ 3000 դոլար (գիշերակացը կազմակերպվել է հրավիրող կողմի հաշվին)»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր