Տեսանյութ․Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-36 աստիճանի          Ինչու՞ պետք է Քըլըչը չշնորհավորեր ինձ, եթե ԱԺ նախագահ ընտրվեմ, չեմ շարունակի լինել հայ-թուրքական հարցերով բանագնաց       Արմեն Աշոտյանի կալանքը մեկ ամսով երկարաձգվեց    

11 սեպ 2021 16:57

Ադրբեջանի, Թուրքիայի ու Պակիստանի հատուկ ծառայությունները համատեղ զորավարժություն կանցկացնեն Բաքվում

Սեպտեմբերի 12-ից Բաքվում առաջին անգամ համատեղ միջազգային զորավարժություններ կկայանան Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ:


Ինչպես փոխանցում է ադրբեջանական աղբյուրը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, զորավարժությունները կանցկացվեն «Երեք եղբայր-2021» խորագրի ներքո:


Տեղեկության համաձայն՝ համատեղ զորավարժությունների հիմնական նպատակը բարեկամ և գործընկեր երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների՝ մարտական գործողությունների ժամանակ փոխգործակցության կատարելագործումն է, գիտելիքների և փորձի փոխանակումը, ինչպես նաև գործողությունների նախապատրաստումը խաղաղ և պատերազմի ժամանակ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր