Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

13 սեպ 2021 16:53

Շահագրգռո՞ւմ են.Վրաստանում COVID-19-ի դեմ պատվաստված քաղաքացիների համար վիճակախաղ կանցկացվի

Վրաստանում սեպտեմբերի 13-ից դրամական վիճակախաղի կարող են մասնակցել COVID-19-ի դեմ պատվաստվածները: Տեղեկությունը ճեպազրույցի ընթացքում հայտնել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի պետ Գեորգի Գիբրաձեն, փոխանցում են վրացական լրատվամիջոցները։
Վիճակախաղի մրցանակային ֆոնդը կազմում է 2,8 մլն լարի (900 հազար դոլար), իսկ այն կանցկացվի պատահական ընտրության սկզբունքով:

Խաղարկությունները տեղի կունենան ամեն օր մինչև տարեվերջ։ Մասնակցել կկարողանան բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ պատվաստում են արել։

Ամեն օր խաղարկվելու են 100 և 500 լարի (32 և 160 դոլար), իսկ շաբաթական՝ 1000 -ից մինչև 10 000 լարի (320-ից մինչև 3200 դոլար) մրցանակներ: Տարեվերջին կլինի եզրափակիչ խաղարկություն՝ 100 հազար լարի մրցանակային ֆոնդով (32 հազար դոլար):
Հարկ է նշել, որ Վրաստանում սեպտեմբերի 12-ի տվյալներով պատվաստել են չափահաս բնակչության 20 տոկոսը։ Մեկ չափաբաժնով պատվաստվել է գրեթե 890 հազար մարդ, երկուսով՝ գրեթե 580 հազար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր