Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․ «Հրապարակ»          Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»       Ապրիլի 16-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

14 սեպ 2021 14:05

ՈՒղիղ.Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին քաղաքապետարանի դիմաց ակցիա անող Ֆիզգորոդոկի բնակիչներին

Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման ենթարկեցին քաղաքապետարանի դիմաց ակցիա անող ֆիզգորոդոկի բնակիչներին:

Մինչ այդ ոստիկանները պահանջեցին ողջամիտ ժամկետում բացել քաղաքապետարանի հարակից փողոցը: «Մենք արդեն երկու ամիս է խնդրում եք քաղաքապետին հանդիպել մեզ հետ, ներկայացնել այն իրավական հիմքերը, ըստ որի այդ կառուցապատումն օրինական է, այդ տարածքի օտարումն օրինական է: Քանի որ չունեն այդ իրավական հիմքերը, վախենում են իջնել մեզ հետ հանդիպելու: Մենք ներկայացրել ենք բոլոր կետերը, հարուցվել է քրգործ, քննիչը միջնորդություն է ներկայացրել քաղաքապետարանին, որ կասեցվի շինարարությունը, բայց քաղաքապետարանը կառչել է բառերից, եւ քանի որ քննիչը գրել է միջնորդության մեջ, որ անհրաժեշտ է կասեցնել շինաշխատանքները, քաղաքապետարանը որոշել է, որ քննիչը սխալվել է, «անհրաժեշտ է կասեցնել»-ի փոխարեն պետք է լիներ «պետք է կասեցնել»,-ասաց բնակիչներից մեկը:

«Այս պահին պատասխանատվությունը կրում են քաղաքապետը եւ ավագանու անդամները: հենց հիմա դուրս եկեք, եթե չեք ուզում տեսնել բռնություն»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նշենք, որ Ֆիզգորդոկ կոչվող գիտավանի բնակիչները բողոքում են տարածքում բազմահարկ շենքի շինարարության դեմ, այն համարելով ապօրինի։ Նրանք մի քանի անգամ արդեն բողոքի ակցիաներ են իրականացրել շինարարության դեմ, որի արդյունքում օրեր անց հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քաղաքապետարանը հրահանգել է կասեցնել շինարարությունը, մինչև կավարտվի գործի քննությունը, սակայն շինարարությունը չի դադարել:

Բացի այդ, 20-օրյա հացադուլից հետո Ֆիզգոռոդոկի բնակիչ Հայկ Հարությունյանը երեկվա ապօրինություններից հետո հայտարարել է նաև ջրադուլ:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր