Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

14 սեպ 2021 14:38

Չինաստանը կոչ է արել մանրակրկիտ ստուգել Աֆղանստանում խաղաղ բնակիչների մահը ամերիկյան բանակի գործողությունների պատճառով

Չինաստանը կոչ է արել մանրակրկիտ ստուգել Աֆղանստանում խաղաղ բնակիչների մահը ամերիկյան բանակի գործողությունների պատճառով: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»գործակալությունը։


Նրա խոսքով՝ այս իրավիճակում ԱՄՆ-ն  չպետք է փորձի «ջրից չոր դուրս գալ» և խուսափել պատասխանատվությունից՝ հաշվի չառնելով որևէ մեկին:


«Անհրաժեշտ է մանրակրկիտ ստուգում անցկացնել, իսկ ԱՄՆ -ը պետք է զեկույց տրամադրի աֆղան ժողովրդին և ամբողջ համաշխարհային հանրությանը», - ասել է Չժաո Լիցզյանը։


Մեքենայի ոչնչացումը տեղի է ունեցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից կարճ ժամանակ առաջ: Հարվածն իրականացվել է անօդաչու թռչող սարքից: Պենտագոնի տվյալներով՝ մեքենայում եղել են պայթուցիկ նյութեր և մի խումբ մահապարտներ, ովքեր պատրաստվում էին գրոհել Քաբուլի օդանավակայանը: ԶԼՄ -ները գրել են խաղաղ բնակիչների մահվան մասին:


ԱՄՆ-ն Իսլամական պետության «Վիլայաթ Խորասան»  խմբավորմանը մեղադրել է ահաբեկչության մեջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր