Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա մասնակցել պատարագների          Իրանը հայտարարել է Իսրայելին զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Ալի Լարիջանիի մահվան       Արտառոց դեպք Մալաթիա-Սեբաստիայում, դպրոցից 11-ամյա աղջնակ է ծեծի հետևանքով տեղափոխվել հիվանդանոց    

18 սեպ 2021 11:45

Ազգը ոտքերի տակ տրորելու է ձեզ.դադարում են կիրառել Սյունիք տեղանվանումը, ապա Զանգեզուրը դադարում համարել Հայաստանի տարածք

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ Սյունիքի մարզի ճանապարհին ադրբեջանական ագրեսիայի մասին խոսելիս իշխանության ներկայացուցիչ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նախ Իրանի խնդիրն է համարում իրանական բեռնատարների նկատմամբ արգելքները, ապա գործածում թշնամու բառապաշարը.


«Դրանք չեն վերաբերում Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ տեղաշարժերին, ճիշտ հասկացեք»։


Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ։ Հասկանում ե՞ք, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանի մտերիմ բարձր պաշտոնյան։


Այսինքն այս մարդիկ նախ աստիճանաբար դադարում են կիրառել Սյունիք տեղանվանումը, ապա հայկական պատմական Զանգեզուրը դադարում համարել Հայաստանի տարածք։


Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ։


Ամեն օր ավելի եմ համոզվում, որ ՔՊ-ն հիմնականում անհայրենիք տականքների որջ է, որտեղ հավաքվածների համար պետականությունը և ազգային ինքնությունը անարժեք երևույթներ են։


Ազգը ոտքերի տակ տրորելու է ձեզ։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բոլորդ Պետրոս Գետադարձ եք…»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր