Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

23 սեպ 2021 12:19

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում 35 ռուսաստանցու դեմ, որոնց մեջ են նաև Պուտինը, Մարգարիտսա Սիմոնյանը...

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կանոնակարգի կոմիտեն հավանություն է տվել օրինագծին, որը խորհուրդ է տալիս պատժամիջոցներ սահմանել 35 ռուս պաշտոնյաների, գործարարների ու լրագրողների դեմ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, առնչություն ունեն մարդու իրավունքների խախտումների հետ:
Ցուցակի առանցքային անձինք են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Ռոսգվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը, ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:


Բացի այդ, ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների թիրախում կարող են հայտնվել գործարարներ Ռոման Աբրամովիչը, «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, «Ռոսիա սեգոդնյայի» ու RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը և մի շարք այլ մարդիկ:
Ուղղման տեքստն առաջարկել է դեմոկրատ կոնգրեսական Թոմ Մալինովսկին։ Նա ենթադրում է, որ օրենքի ընդունումից հետո 180 օրվա ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է Կոնգրեսի համապատասխան կոմիտեներին եզրակացություն ներկայացնի այն մասին, թե արդյոք նշված անձանցից որևէ մեկը ենթակա է «Մագնիտսկու օրենքի» շրջանակում պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելու:
Օրինագիծը ներկայացվել է որպես երկրի 2022 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագծի ուղղում։ Այն պետք է դեռ ԱՄՆ Կոնգրեսի ամբողջական կազմի հավանությանն արժանանա, և նույնիսկ այդ ժամանակ խորհրդատվական բնույթ կունենա։ Պատժամիջոցների սահմանումը մնում է ամերիկյան վարչակազմի հայեցողությանը։
ԱՄՆ-ն ապրիլի կեսերին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթ է սահմանել, հարվածի տակ են հայտնվել նաև ռուս դիվանագետները։ Վաշինգտոնը, մասնավորապես, հայտնել է, որ երկրից արտաքսում է ռուսական դիվանագիտական առաքելության 10 աշխատակիցների՝ նրանց հավաքվելու համար մեկ ամիս տալով:
ԱՄՆ-ն 2012 թվականի դեկտեմբերին ընդունել է պատժամիջոցների մասին «Մագնիտսկու ակտն» այն ռուսաստանցիների դեմ, որոնք, ամերիկյան իշխանության կարծիքով, առնչություն ունեն մարդու իրավունքների խախտումների հետ: Մոսկվան, իր հերթին, բազմիցս հայտարարել է իրավաբան Սերգեյ Մագնիտսկու գործի քաղաքականացման անթույլատրելիության մասին։
Ավելի ուշ ակտին տրվել է գլոբալ օրենքի կարգավիճակ, դրանով կարելի է պատժամիջոցներ կիրառել բոլոր այն երկրների նկատմամբ, որոնց քաղաքացիները, ԱՄՆ-ի վարկածով, խախտում են մարդու իրավունքները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր