Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

23 սեպ 2021 15:40

Ինչո՞ւ է Թուրքիան ավելի շատ զորք ուղարկում Սիրիա ՝ Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ

Էրդողան-Պուտինի հանդիպումից առաջ կրքերը թեժանում են։ Ըստ Bloomberg լրատվական գործակալության, Թուրքիան ավելի շատ զորքեր է ուղարկել Սիրիայի հյուսիս-արևմուտք ՝ պատրաստվելով հաջորդ շաբաթ Ռուսաստանի և Իրանի առաջնորդների հետ հանդիպմանը։ Սա վկայում է՝ Թուրքիան վճռական է տրամադրված՝ որոշել է արգելափակել Սիրիայի պատերազմի վերջին ճակատների վրա հարձակումը։


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը վաղուց է վախենում, որ Ռուսաստանի կողմից աջակցվող սիրիական ուժերի ՝ Իդլիբում ապստամբների հենակետի ուղղությամբ շարժվելու փորձը կհանգեցնի նրան, որ ավելի շատ փախստականներ կներխուժեն դեպի թուրքական սահման։


Սպասվում է, որ Էրդողանը կսրի էսկալացիան Իդլիբում սեպտեմբերի 29-ին , երբ կհանդիպի Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։ Տեղեկությունը հայտնել են երկու թուրք պաշտոնյաներ, որոնք նախնտրել են մնալ անանուն։


Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մտադիր է հայտարարել երկրում ավերիչ 10-ամյա պատերազմում լիակատար հաղթանակի մասին։ Անցյալ շաբաթ Կրեմլում Սիրիայի առաջնորդի հետ հանդիպմանը Պուտինը նշել է, որ Ասադի կառավարության կողմից չարտոնված օտարերկրյա զորքերի շարունակվող ներկայությունը Սիրիայի գլխավոր խնդիրն է։ Ռուսական կողմի պահանջներում առաջնային է մնում թուրքական զորքերի դուրսբերումը։


«Դա չպետք է տեղի ունենա։ Մենք չենք կարող հաշտվել փախստականների նոր ալիքի հետ», — հայտարարել Է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ սեպտեմբերի 11-ին,- «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք ներգաղթը։ Դրա հիմքում ընկած է տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովումը։ Մենք ձգտում ենք դրան»։


Աքարը հերքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի քննադատությունն այն մասին, որ Թուրքիան չի կատարում 2018 թվականի իր պարտավորությունները Իդլիբում Ասադի հակառակորդներից արմատական իսլամիստներին անջատելու վերաբերյալ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր