Հարցում          Հայաստանին երկու հարսանիքում պարել չի հաջողվի․ ՌԴ ԱԳՆ       ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ հունիսի սկզբին    

09 օգոս 2023 18:18

Էրդողանի հետ հանդիպումը չի կայանա քանի դեռ թուրքական զորքերը Սիրիայում են

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը բացառել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների հնարավորությունը այն պայմաններում, երբ թուրքական զորքերը գտնվում են Սիրիայի տարածքում։

Այս մասին նա հայտարարել է Sky News Arabia-ին տված հարցազրույցում։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը չի կայանա այն պայմաններով, որոնք ներկայացնում է Անկարան»,- ընդգծել է նա։ «Նրա հետ բանակցություններ սկսելը ներկա իրավիճակում կնշանակի Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսային շրջանների օկուպացիայի ճանաչում»,-ասել է Ասադը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր