ՄԻՊ-ը պահանջում է բացառել խտրական և պիտակավորող խոսույթը նախընտրական քարոզարշավում          Իմ հայրենիքն ունեցվածքով ես չեմ կարող փոխել, 20 տարի առաջ սեփականացրած գործարանն ասում է՝ Ծառուկյանից վերցնելու ենք       2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿ    

24 սեպ 2021 12:27

Կոչս է՝ ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը».Մենք ստեղծել ենք Ղարաբաղյան և Արևելա-Զանգեզուրյան տնտեսական շրջաններ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում ունեցած իր ելույթի ժամանակ կոչ է արել անդամ երկրներին և կազմակերպության քարտուղարությանը՝ չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը: «Ադրբեջանը՝ ռազմաքաղաքական ճանապարհով կարգավորել է 30-ամյա կոնֆլիկտը, վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը և պատմական արդարությունը: Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը մնացել է անցյալում: Ադրբեջում այլևս չկա «Լեռնային Ղարաբաղ» կոչվող վարչա-տարածքային միավոր: Մենք ստեղծել ենք Ղարաբաղյան և Արևելա-Զանգեզուրյան տնտեսական շրջաններ: Օգտվելով առիթից, կոչ եմ անում ՄԱԿ-ի անդամ երկրներին և քարտուղարությանը՝ մեր տարածքներին արված հղումներում խուսափել իրավական տեսանկյունից գոյություն չունեցող, քաղաքականորեն կողմնակալ և շահարկող բնույթ ունեցող անունների օգտագործումից»,- ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր