Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա          Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»       Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են    

24 սեպ 2021 15:37

Իրանը գտնվում է աննախանձելի վիճակում. ղարաբաղյան 2-րդ պատերազմը նրան բարդ դրության մեջ դրեց. Regnum

Նախիջևանում սկսվել են Ադրբեջանի և Թուրքիայի «Անխորտակելի եղբայրություն-2021» համատեղ մարտավարական զորավարժություններ, որոնց մասնակցում են մոտոհրաձգային ստորաբաժանումներ, հատուկ ջոկատներ և երկու երկրների բանակների այլ տեսակի զորքեր: Նման զորավարժություններն արդեն ավանդական են դարձել, և ընդհանրապես, դրանք նախկինում չեն առաջացրել գրգռվածության բարձրացում տարածաշրջանի այլ երկրներում: Բացառությամբ, իհարկե, Հայաստանի, որը դրանք դիտարկում էր Լեռնային Ղարաբացի հակամարտության շուրջ Ադրբեջանի հետ զինված դիմակայության համատեքստում: Այս մասին գրում է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ Regnum կայքում «Թեհրանը փոխում է վերաբերմունքը Բաքվի նկատմամբ» վերտառությամբ հրապարակված հոդվածում:


«Այժմ իրադարձությունները զարգանում են այլ սցենարով: Տեղեկություններ կան, որ Իրանը ռազմական տեխնիկա է տեղափոխում հյուսիսարևմտյան սահմաններ, որտեղ տեղակայված են Քազվին քաղաքում գտնվող 16-րդ տանկային դիվիզիայի ուժեղացումները, ինչպես նաև հրթիռային երկու դիվիզիաներ: Փորձագետները պնդում են, որ սա Թեհրանի պատասխանն է «Անխորտակելի եղբայրություն-2021»-ին, որը «տարածվում է Կասպից ծովի ջրերի վրա», ինչը դիտվում է որպես դրա իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի խախտում: Մեկ այլ պատճառ կարող է լինել երկու հարևան երկրների միջև հարաբերությունների սրումը` այն խոչընդոտների պատճառով, որոնք ադրբեջանցի սահմանապահները ստեղծում են իրանական բեռնատարների՝ Գորիս և Կապան քաղաքների միջև ճանապարհն անցնելու համար: Իրանա-ադրբեջանական հարաբերություններում նկատելի բարդությունների գործոնն ակնհայտ է:


Երբ հայ-իրանական սահմանին միջադեպեր սկսեցին, տեղեկություններ եղան, որ Իրանի մի շարք մզկիթներում մոլլաները հակաադրբեջանական հայտարարություններ են արել: Այս հարցում հատկապես առանձնացել է Արդաբիլ քաղաքի իմամ-ջումա այաթոլլա Սեյիդ Հասան Ամելին, որը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) կոչ է արել «ուժ ցուցադրել հարևան պետություններին՝ Ադրբեջանին և Թուրքիային»: Միևնույն ժամանակ, շատ արաբ փորձագետներ, որոնք ուշադիր հետևում են իրավիճակին, կարծում են, որ ամեն ինչ «շատ ավելի խորն ու լուրջ է»: Օրինակ, եգիպտական «Սասապոստ» հրատարակությունը պնդում է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմը «Իրանին բարդ դրության մեջ դրեց: Թեհրանն այս հակամարտությանը միջամտելու եզրին էր, ինչպես դա տեղի ունեցավ Լիբանանում, Եմենում, Իրաքում և Սիրիայում, որպեսզի կանխի Թուրքիայի հզորացումը տարածաշրջանում»:


Բայց հետո Իրանը ռիսկի չդիմեց, իսկ այժմ պարզ է դառնում, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները խաթարում են նրա դիրքերը Անդրկովկասում, հատկապես Զանգեզուրով Ադրբեջանի` Նախիջևան և Թուրքիա ելքի հարցում: Սկզբունքորեն, որոշակի հանգամանքներում Թեհրանը կարող էր բարձրացնել Նախիջևանի շրջափակման հարցը, որի գոյությունն ապահովվում է իր տարածքով: Առայժմ անհնար է ենթադրել իրադարձությունների նման վտանգավոր զարգացում, չնայած Նախիջևանում Ադրբեջանի և Թուրքիայի հերթական զորավարժություններին Իրանի արձագանքը ցուցիչ է: Իհարկե, դիվանագիտությունն ու երկխոսությունը լավագույն լուծումն է:Բայց ամեն ինչ գնում է նրան, որ իրանական շրջանակներում փոխվում է վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ: Իրանցի նախկին դիվանագետ և միջազգային հարաբերությունների մասնագետ Ֆերիդուն Մաջլիսին կարծում է, որ «շատ բան է սկսվում կառուցվել այն գիտակցության վրա, որ «Ադրբեջանի Հանրապետությունը գնացել է այլ ճանապարհով՝ Իսրայելի հետ հարաբերությունների միջոցով սպառնալիք ստեղծելով Իրանի անվտանգության համար»:


Սա մի կողմից է: Մյուս կողմից, Բաքուն անձնատուր է Անկարայի կովկասյան հավակնություններին: Բայց ընդհանրապես, ըստ լիբանանյան Al Modon-ի խմբագրության, «Իրանը գտնվում է աննախանձելի վիճակում, որը շատ նման է շախմատային պարտիայի ժամանակ ցուգցվանգին»: Այլ կերպ ասած, Թեհրանը կանգնած է մի իրավիճակի առջև, երբ խաղացողը անխուսափելի քայլ է կատարում դեպի ձախողում, քանի որ նա պարտավոր է քայլ կատարել, չնայած նախընտրելի է դա չանել և ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա: Բայց նրա վիճակը ամեն դեպքում կվատանա: Իրանի դեպքում Բաքվի հետ հավանական ճգնաժամը «կստեղծի տարածաշրջանում ևս մեկ խճճված հակամարտությունը», որը կներառի տարածաշրջանային և գլոբալ տերությունների շահերը: Բացի այդ, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76 -րդ նստաշրջանում Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները պայմանավորվել են Ադրբեջանի հետ Թեհրանում արտգործնախարարների հանդիպում անցկացնել: Երբ գագաթնաժողովը կանցկացվի եռակողմ ձևաչափով, չի հստակեցվել: Տեսնենք, թե ինչ կստացվի»,-եզրափակել է հեղինակը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր