Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

27 սեպ 2021 14:02

Ադրբեջանի անունից հայտարարում եմ՝հակամարտությունը լուծված է, սեփական ուժերով, ճնշումներին հակառակ, Մինսկի խմբի գործունեության մասին խոսելն էլ անտեղի է

Ադրբեջանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ոչ մի առաջարկ չի ստացել, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Anadolu գործակալությանը։
«Իսկ քանի որ նախաձեռնություն չկա, Մինսկի խմբի գործունեության մասին խոսելը անտեղի է։
Անցել է արդեն մեկ տարի։ Ի՞նչ եք դուք առաջարկում։ Ասում եք, որ խնդիրը պետք է լուծել։ Ես Ադրբեջանի անունից հայտարարում եմ, որ հակամարտությունը լուծված է։ Սեփական ուժերով, ճնշումներին հակառակ։ Նշանակում է՝ պետք է առաջարկություններ ստացվեն։ Ինչո՞վ են նրանք զբաղվելու։ Ես ասել եմ իմ կարծիքը։ Մնացածը նրանց պատասխանատվության տակ է»,-հայտարարել է Ալիևը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր