Հայաստանը Ադրբեջանին է հանձնել 6 զինծառայողի մարմին. ՀՀ ՊՆ-ն լռում է          «Կոչերից բացի՝ ԵՄ-ն ոչինչ չի անի Ադրբեջանի դեմ».Բորելն անկեղծացել է, որ Ադրբեջանը կարևոր է ԵՄ-ի համար       Կառավարությունը 31 մլն դրամ հատկացրեց ԱԺ բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար    

27 սեպ 2021 17:34

Եթե Թուրքիան Արևմուտքի հետ մերձեցման հնարավորություն ստանա, ապա հեշտությամբ կդավաճանի Ռուսաստանին. InfoBrics

Հույն քաղաքագետ Պոլ Անտոնոպուլոսը InfoBrics պորտալի իր հոդվածում Ռուսաստանի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի հնարավոր դավաճանության վրա Սոչիում Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո, որը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին:

Ըստ նրա՝ թվում է, որ Թուրքիայի և Արևմուտքի հարաբերությունները վատթարացել են, և Անկարան պատրաստ է իրեն նետել Մոսկվայի գիրկը: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ իր հարաբերությունները Բայդենի հետ այնքան լավ չեն սկսվել, որքան ԱՄՆ այլ ղեկավարների հետ:

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը պայմանավորված է Ս-400 զենիթահրթիռային համալիրների և Ֆ-35 ինքնաթիռների շուրջ ծագած վեճով: Ամերիկացիները համառորեն հորդորում են թուրքերին՝ հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերից՝ կործանիչների ընդհանուր մատակարարման դիմաց:

Թուրքիան նաև ցույց է տվել Ռուսաստանի հետ խոսելու պատրաստակամություն՝ առաջարկելով ստեղծել հարթակ Մերձավոր Արևելքի և Անդրկովկասի հետ կապված խնդիրների լուծման համար, որը, բացի Ռուսաստանից, կներառի Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը և Վրաստանը: Անկարան այնքան էլ լավ հարաբերություններ չունի Եվրոպայի հետ, մասնավորապես՝ Ղարաբաղի հարցում Հայաստանին աջակցելու՝ Ֆրանսիայի ցանկության պատճառով:

Այնուամենայնիվ, Թուրքիայի հետ մերձեցումը կարող է ծախսատար լինել Ռուսաստանի համար: Բանն այն է, որ եթե Թուրքիան Արևմուտքի հետ մերձեցման հնարավորություն ստանա, ապա հեշտությամբ կփոխանակի Ռուսաստանի հետ լինելու ցանկացած հնարավորության հետ: «Չնայած նրան, որ Էրդողանի առաջարկը՝ ստեղծել տարածաշրջանային հարթակ, դրական քայլ է (հատկապես՝ անցյալում անվստահելի վարքագծի և դավաճանությունների ֆոնին), Մոսկվան, այնուամենայնիվ, զգուշավոր կլինի Թուրքիայի հետ, որը, ինչպես գիտենք, հեշտությամբ կարող է թեքվել դեպի Արևմուտք»,- շեշտել է Անտոնոպուլոսը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր