Ումի՞ց է վախեցած Հայկ Մարությանը, որ զենքով է շրջում . «Հրապարակ»

Սակայն Մարությանի մոտ վերջին շրջանում անվտանգության հետ կապված պարանոյիկ տրամադրությունների մասին խոսում են նաև նրա շրջապատում, օրինակ, որ նա հիմա կենտրոնի իր բնակարանում գրեթե չի բնակվում, տեղափոխվել է Ավան թաղամասի մեկ այլ բնակարան։ Մարությանը, ըստ էության, իրեն ապահով չի զգում առանց իշխանական թիմի։ Չնայած օրենքով քաղաքապետը ՊՊԾ պահպանության տակ գտնվող պաշտոնյա չի համարվում և չունի թիկնազոր, բայց կարող է դիմել և ստանալ պետության կողմից տրամադրվող թիկնապահ, եթե դրա անհրաժեշտությունը կա, և կոնկրետ վտանգ է առկա։ Հավանաբար, այդ հարցում էլ չի վստահում իշխանությանը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։