Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

30 սեպ 2021 11:50

Իրանը աննախադեպ մեծ քանակի զինտեխնիկա է կուտակել նաև Նախիջևանին հարակից սահմանին.Հաղթանակից հարբած Բաքվի դիկտատորը ստիպված կլինի հաշվի նստել նոր իրողությունների հետ

Իրանը գեոպոլիտիկ և առկա սահմանների ոչ մի փոփոխություն չի հանդուրժում. Իրանի կարմիր գծի հատումը կբերի ծանր հետևանքների: Այս մասին գրում է «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին։


«Իրանի` Ադրբեջանի սահմանի մոտ վերջին զորավարժություններից հետո, որը առաջացրեց Իլհամ Ալիևի զարմանքն ու դժգոհությունը, Իրանը անդադար, գիշեր֊ցերեկ շարունակում է աննախադեպ մեծ քանակի զինտեխնիկա կուտակել Ադրբեջանի և արդեն նաև` Նախիջևանին հարակից սահմանին։


Հաղթանակից հարբած Բաքվի դիկտատորը ստիպված կլինի հաշվի նստել նոր իրողությունների հետ»,-գրել է Հոսսեինին ու տեսանյութ հրապարակել։


Հիշեցնենք, որ օրերես Ալիևը քննադատություններ էր հնչեցրել Իրանի հասցեին՝ Իրանի հյուսիսարևմտյան սահմաններին զորավարժությունների հետ կապված ու հայտարարել, թե այդ զորավարժությունները զարմանք են առաջացրել, քանի որ նախկինում չեն եղել։


«Ինչու՞ նրանք զորավարժություն չեն անցկացրել այն ժամանակ, երբ հայերն այնտեղ էին ապրում: Ինչու՞ նրանք զորավարժություններ են անցկացնում միայն այն ժամանակ, հենց որ մենք հասանք այնտեղ»,- հայտարարել էր Ալիևը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր