Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

04 հոկ 2021 15:53

Ով ուրիշի համար փոս կփորի, նա ինքը կընկնի այդ փոսի մեջ.Ադրբեջանը դուրս կմնա Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհից. Փույա Հոսսեինի

Ով ուրիշի համար փոս կփորի, նա ինքը կընկնի այդ փոսի մեջ. Ադրբեջանը  դուրս  կմնա  Հյուսիս-Հարավ  տարանցիկ  ճանապարհից։ Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմին այսօր տեխնիկական և ինժեներական պատվիրակության հետ մեկնում է Հայաստան` քննարկելու Իրանի մասնակցությունը՝ Հայաստանում Տաթևի ճանապարհի կառուցման գործընթացում: Այս մասին գրում է «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին։

«Բաքուն պատրանք ունի Իրանին մեկուսացնել հյուսիս-հարավ տրանզիտային նախագծից, և կարծում է, որ դա կարող է փակել Իրանին Եվրոպայի ու Ռուսաստանի հետ կապող տարանցիկ ճանապարհը, Իրանի տնտեսական կոմունիկացիաները և խոչընդոտել արտաքին առևտրին:

Այսօր Իրանից տեխնիկական և ինժեներական պատվիրակություն է մեկնում Հայաստան` Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմիի գլխավորությամբ, մասնակցությամբ, Իրանի ենթակառույցների շինարարության և զարգացման կազմակերպության գործադիր տնօրենի մասնակցությամբ՝ քննարկելու համար Տաթևի ճանապարհի կառուցման գործընթացում Իրանի մասնակցությանը վերաբերող հարցեր:

Տաթևի ճանապարհի ավարտին մնացել է ընդամենը 15 կմ: Սա նշանակում է, որ Իրանը, շրջանցելով Ադրբեջանին, Հայաստանի միջոցով կկապվի Ռուսաստանի և Եվրոպայի հետ:

Նախատեսվում է, որ իրանական ինժեներա-տեխնիկական պատվիրակությունը կայցելի Հայաստանի նշված տրանսպորտային ուղիներ: Նախատեսվում է կարճ ժամկետում վերակարգավորել և ապահովել առկա ճանապարհի գործունեությունը, մինչև հիմնական ճանապարհի նախագիծը իրականություն դառնա:

Կարևոր է նշել, որ այս կապուղին Իրանի տնտեսական կոմունիկացիաների և տրանզիտ առևտրի համար՝ դեպի Եվրոպա տարանցման և Հնդկաստանն ու Չինաստանը Եվրոպայի հետ կապող կենսական նշանակություն ունեցող ուղիներից մեկն է, և անհրաժեշտ է այս կապուղին շեն և անվտանգ պահել:

Այդ իսկ պատճառով, Իրանը իր պատրաստակամությունն է հայտնել՝ մասնակցելու Հայաստանում Հյուսիս - Հարավ ճանապարհի հնարավորինս շուտ կառուցման և ավարտին հասցնելու գործընթացին»,-գրում է Հոսսեինին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր