Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

30 սեպ 2021 16:58

Իրանի բանակը վաղը զորավարժություններ կսկսի Ադրբեջանի և Նախիջևանի սահմաններին

Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ «Ֆաթեհան Խեյբար» կոդային անվամբ զորավարժությունն անցկացվելու է Իրանի հյուսիս-արևմտյան տարածաշրջանում (Ադրբեջանի և Նախիջևանի սահմանների մոտ.-խմբ․): Այս մասին գրում է Pars Today-ը։


Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին ասել է՝ ուրբաթ օրը բանակի ցամաքային ուժերի մի քանի ստրորաբաժանումների ներկայությամբ երկրի հյուսիս-արևմտյան տարածաշրջանում մեկնարկելու է «Ֆաթեհան Խեյբար» զորավարժությունը:


Բանակի ցամաքային զորքերի հրամանատարը հավելել է, որ զորավարժությունները կանցկացվեն զրահատանկային, հրետանու, անօդաչու թռչող սարքերի, էլէկտրոնային պատերազմի ստորաբաժանումների առկայությամբ և ուղղաթիռների լոգիստիկանակ աջակցությամբ:


Բանակի ցամաքային զորքերի հրամանատարի ասելով, այս զորավարժությունները կանցկացվեն ստորաբաժանումների  մարտական ​​տեխնիկայի և կարողությունների մի ամսի ներգրավմամբ՝ մարտական ​​պատրաստվածության բարձրացման նպատակով»:


«Այս տարածաշրջանում և երկրի տարբեր մասերում զինված ուժերի վարժանքներն իրականացվում են ճշգրիտ պլանավորման և օրացուցային ծրագրի համաձայն, իսկ ստորաբաժանման վարժանքների նպատակն է զենքի, սարքավորումների փորձարկումն ու զինված ուժերի մարտական ​​պատրաստվածության գնահատումը Իրանի աշխարհագրության ու սահմանների յուրաքանչյուր բաժնում»,- ասել է Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատարը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր