Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

06 հոկ 2021 16:39

Բայդենը զգուշացրել է, Ամերիկան դեռ աշխարհի ամենամեծ տնտեսությունն է, սակայն կարող ենք կորցնել առաջնորդությունը

Միացյալ Նահանգները կանգնած է աշխարհում իր տնտեսական առավելությունը կորցնելու վտանգի առջև, եթե լայնածավալ ներդրումներ չանի, այդ թվում՝ սեփական ենթակառուցվածքներում․ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Միչիգան նահանգում:


«Մենք գտնվում ենք շրջադարձային փուլում: Ամերիկյան պատմության 40-80 տարին մեկ մենք հայտնվում ենք շրջադարձային փուլում, երբ պետք է ընտրենք, թե որ ուղղությամբ ենք գնալու»,- նշել է նախագահը:


«Երկար ժամանակ Ամերիկան աշխարհի համար տեմպ է սահմանել: 20-րդ դարի մեծ մասի ընթացքում մենք աշխարհը գլխավորում էինք զգալի առավելությամբ՝  մեր ժողովրդի և մեր երկրի ներդրումների առումով։ Բայց հետո ինչ-որ բան տեղի ունեցավ: Մենք դանդաղեցրինք, դադարեցինք ներդրումներ կատարել մեր մեջ»,- ասել է նա:


Բայդենի խոսքով՝ Ամերիկան դեռ աշխարհի ամենամեծ տնտեսությունն է»: «Բայց մենք՝ որպես երկիր, կանգնած ենք մեր առավելությունը կորցնելու վտանգի առջև»,- զգուշացրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր