Սկսվել է Իրանի կողմից Իսրայելի հրթիռшկոծման երկրորդ ալիքը          Ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրություններին առնչվող 619 ահազանգ, կա 18 ձերբակալված       ՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ կամ ընտրողների 58.97 %–ը    

08 հոկ 2021 10:39

Կա նպատա՞կ.Երկու իսրայելական F-35 ինքնաթիռներ ժամանել են Բաքու

Զինվորականների տվյալներով՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու F-35 ինքնաթիռներ վայրէջք են կատարել Բաքվում: Այս մասին հայտնում է Elaph արաբական լրատվական կայքը՝ հղում անելով իսրայելական բարձրաստիճան աղբյուրին:

Այս գաղտնի ինքնաթիռները օգտագործվում են միջուկային օբյեկտների ռմբակոծման համար: Քանի որ Իսրայելը չունի անմիջական մուտք դեպի Իրան, այդ թռչունների տեղակայումը Բաքվում մեծ նշանակություն ունի:

Վերջին շաբաթներին, երբ ուրանի հարստացման ծավալները հասել է 60%-ի, Իսրայելի հակաիրանական ակտիվությունն ակտիվացել է, ուստի Բաքուն օգտագործվում է որպես այդ նպատակներին հասնելու ցատկահարթակ:

Երկու երկրների հարաբերություններում վերջին երեք շաբաթվա ընթացքում Բաքվի առաջացրած լարվածությունը կարող է Իսրայելի համար այս բազան ստեղծելու սցենար լինել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր