Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար          Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»       Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների    

12 հոկ 2021 12:34

Տեսանյութ .Հադրութը դավաճանությամբ են հանձնել. Իմ տունն առաջին օրն եմ վառել, հիսուն տարվա իմ ներդրումը մի քանի ժամում փոշիացավ

Ես Հադրութի շրջանի Տող գյուղից եմ, որը 16-ից-18-րդ դարերում եղել է Դիզակի մելիքության կենտրոնը: Այսինքն սեփական բանակ է ունեցել, ծխախոտի և գինու արտադրությամբ է զբաղվել մինչև Շուշիի բերդաքաղաք դառնալը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ասաց կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Հադրութի բնակիչներից մեկը: 


«Ես այդ գյուղում եմ ծնվել, քարը քարին դրել, տուն կառուցել և երկար տարիներ դպրոցն եմ ղեկավարել: Դավաճանության պատճառով ստիպված էինք լքել մեր գյուղը: Հանձնվեց Հադրութը, հույս կար, որ Տողը անպարտելի է, քանի որ թուրք-մոնղելները 28 անգամ հարձակվել էին այդ գյուղի վրա ու նրանց երբեք չի հաջողվել վերցնել գյուղը: Գյուղացիները նրանց հետ են շպրտել: Տողն անպարտելի էր, բայց այսօր շատ եմ ցավում՝ այն չկա: Զարմանում եմ մեր իշխանավորներից, որ մի անգամ չլսեցի օկուպացված բառը, որ Հադրութն օկուպացված է, որ Շուշին օկուպացված է, կարծես թե այդպես էլ պետք էլ իներ»,-նշեց նա:


 
Հադրութցի բնակիչը պատասխանելով այն հարցին, թե հիմա որտեղ է նա ապրում, պատասխանեց, որ ինչպես շատերը, այնպես էլ ինքը ապաստան են գտել Հայաստանում:  «Ես ապրում եմ Երևանում, վարձով»:


Դիտարկմանը, թե պետությունը ինչ փոխհատուցում է հատկացրել նրանց, հադրութցի բնակիչը պատասխանեց. «4 ամիս 68 000 դրամ մեզ տվեցին»:


Հարցին՝ ինչ են ակնկալում կառավարությունից նա պատասխանեց. «Ես ոչ մի բան էլ չեմ ակնկալում, ինչպես դավաճանությամբ հանձնել են Հադրութը, նույնպիսի դավաճանությամբ էլ թող վերադարձնեն և հադրութցիները կգնան իրենց օջախները: Իմ տունն  առաջին օրն եմ վառել, հիսուն տարվա իմ ներդրումը մի քանի ժամում փոշիացավ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր