Վիեննայի թանգարանները հաշիվ են բացել «պոռնոկայքում».այսօր արվեստի ազատության համար պայքարի նոր փուլ է անհրաժեշտ          Մյասնիկովը նախազգուշացրել է`իբուպրոֆեն, դիկլոֆենակ, ինդոմետացին...ամենավտանգավոր դեղամիջոցներն են սրտի համար       Օրական մինչև 23 անգամ հորանջելը շեղում չի հանդիսանում.Առողջական ինչ խնդիրների մասին կարող է նախազգուշացնել հորանջելու ցանկությունը    

13 հոկ 2021 15:28

Սթափվե՛ք,Սումգայիթում ադրբեջանցի «խաղաղ հարևանները» 1 րոպեում վերածվեցին ցեղասպանների․ ուզում եք «խաղաղության դարաշրջան» ստեղծել սրանց հե՞տ

«Խաղաղությանը որևէ մեկը դեմ չէ, բայց դուք չեք ապրում Սկանդինավներում, ձեր հարևանը Դանիան չէ։ Դուք ապրում եք, ի վերջո, Մերձավոր Արևելքում՝ գլոբալ իմաստով։ Այստեղ խաղի այլ կանոններ են, համակեցության այլ կանոններ են։ Չի կարելի եվրոպական կամ լատինաամերիկյան համակեցության կանոնները, խաղաղության հասնելու մոտեցումներն ու բանաձևերը արհեստականորեն բերել, պրոյեկտել Մերձավոր Արևելքում և այս պարագայում՝ Կովկասում, որովհետև այստեղ իրողությունները լիովին այլ են, խաղի կանոններն այլ են։ Այդ խաղի կանոններն են, որ այս իշխանությունը չի գիտակցում, չի ընկալում», - անդրադառնալով ՀՀ գործող իշխանության առաջ քաշած «խաղաղության օրակարգին», «տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու» նրանց ազդարարած նախաձեռնությանը՝ ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ 5-րդ ալիքին տված հարցազրույցում։


Թուրքագետն ընդգծել է, որ բազում դարերի՝ գրեթե հազար տարվա ընթացքում, երբ Հայաստանը եկվոր, քոչվոր թուրքերի հարևանությամբ է ապրել, տիրապետել է խաղի կանոններին, ինչի շնորհիվ էլ մեր պետականությունները կարողացել են ապրել և շարունակել զարգացումը, բայց Հայաստանն այդ ընթացքում երբեք չի ունեցել «խաղաղության ժամանակաշրջան»։ Նույնիսկ Խորհրդային միության տարիներին հայերի և ադրբեջանցիների «խաղաղ հարևանությունը» հակառակի մասին փաստող բազմաթիվ դրսևորումներով է ուղեկցվել, իսկ Սովետական կայսրության փլուզման շեմին կամ դրանից անմիջապես հետո «հարևանը» միանգամից վերադարձել է ցեղասպանի իր կերպարին։


«Ի վերջո, 1988 թվականին Սումգայիթում այդ նույն ադրբեջանցի հարևանները մեկ րոպեում հարևաններից վերածվեցին ցեղասպանների, որոնք ուղղակի սկսեցին հոշոտել հայերին․ գլուխները կտրել, այրել և այլն։ Այսինքն, չի կարող խաղաղության կոնցեպտը յուրացրած ադրբեջանցի հարևանը մեկ րոպեում դառնալ այնքան մոլեգին թշնամի, որ ուղղակի գլխատի իր հարևան հային», - ասել է Ռուբեն Մելքոնյանը։


Նա ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի ժամանակակից սերունդը այս ընթացքում հայերի հետ հարևանությամբ ապրելու խորհրդային ժամանակաշրջանի փորձառությունն էլ չունի՝ ի տարբերություն նախորդ սերնդի, երբ միջհասարակական կամ միջանձնային հարաբերություններում դրական դրսևորումներ կային, թեպետ դրանք ընդհանուր պատկերը  չէին փոխում։


«Նրանք մեծացել են միայն հակահայկական ատելության գաղափարով։ Ադրբեջանի ամբողջ կրթական համակարգը, սկսած մանկապարտեզներից, հակահայկական ատելությամբ է ողողված, և դրանով սերունդներ են մեծացել, մեծանում և մեծանալու։ Հիմա իշխանություններին եմ դիմում՝ ուզում եք խաղաղության դարաշրջան ստեղծել և հաստատել մի հասարակության հետ, որն այսօր էլ, հենց այս պահին, շարունակում է մանկապարտեզներից քարոզել հակահայկականությու՞ն։ Ես չեմ ասում, որ պետք է գնանք միայն թշնամանքի, պատերազմի ճանապարհով։ Պետք է լինել իրատես, պետք է տեսնել, թե Արևելքում խաղի կանոններն ինչպիսին են, և ըստ այդ կանոնների աշխատել։ Արևելքում հարգում են ուժն ու արժանապատվությունը։ Պարտվածին, խնդրողին, թուլամորթին, թուլացածին չեն հարգում։ Գուցե թողնեն, որ ապրի, բայց ապրի՝ որպես ստրուկ, անարգված, ոչ արժանապատիվ», - ընդգծել է թուրքագետը։




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր