Սի Ծինփինը Ռուսաստանի հուսալի ընկերն է, ռուս-չինական հարաբերությունները կարևոր գործոն են համաշխարհային կայունության համար          Գերագույն հոգևոր խորհրդից հեռացվել են Աբրահամ, Վազգեն, Գևորգ սրբազանները       Մայր Աթոռի մուտքն էինք պաշտպանում, հարձակվողներից ոմանցից ալկոհոլի հոտ էր գալիս, ոմանք էլ հայհոյախառն ծեծում էին դուռը    

22 հոկ 2021 13:27

Իրանի դեմ Ալիևի անզիջում հռետորաբանության «ոգեշնչման աղբյուրը» մեծ եղբայրն է՝ Էրդողանը

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանի կողմից Իրան-Ադրբեջան լարվածությանն անդրադարձը բացահայտում է հակաիրանական «խաղում» թուրք-ադրբեջանական միասնական դիրքավորումը՝ ի ցույց դնելով տանդեմի հիմնական խաղաքարտերը։
Էրդողանը մասնավորապես նշել էր. «Իսրայելի հետ հարաբերությունների պատճառով Իրանը չի կարող վեր կենալ և Ադրբեջանին թիրախավորող գործելաոճ դրսևորել, որովհետև այսօր ադրբեջանցիների թիվն Իրանում ակնհայտ է: Սա, անշուշտ, մտածելու տեղիք է տալիս: Կատարվածը սխալ է: Կարծում եմ՝ Իրանը և նոր իշխանությունն այս սխալը չեն շարունակի»:
Արդենիսկ անհերքելի է՝ 44-օրյա պատերազմից հետո թուրք-ադրբեջանական տանդեմի առաջնային խնդիրներից է ոչ միայն տարածաշրջանում Իրանի կողմից սեփական դիրքերի վերականգնմանը միտված քաղաքականության հնարավորինս խոչընդոտումը, այլ նաև հենց Ադրբեջանի տարածքում իրանական ազդեցության առավելագույնս չեզոքացումը։
Որպես նշվածի վառ ապացույց՝ կարելի է նշել Բաքու-Թեհրան լարվածության ֆոնին Ադրբեջանում Իրանին հարող շիայական և տեղաբնիկ էթնիկ խմբերի տարաբնույթ շրջանակների դեմ թիրախային պայքարը։ Խոչընդոտվում է նրանց ներկայացուցիչների գործունեությունը, իրականացվում են ձերբակալություններ լրտեսական ցանցի ստեղծման, պետական դավաճանության և անջատողականության հրահրման շինծու մեղադրանքներով։
Իսկ տարածաշրջանում Թեհրանի դիրքերի թիրախավորման հստակ օրինակներ են Գորիս-Կապան ավտոճանապարհին իրանական բեռնատարների տեղաշարժի սահմանափակումները, Արցախի օկուպացված շրջաններում ընթացող շինարարական աշխատանքներում իրանական ընկերությունների մասնակցության բացառումը, Ադրբեջան-Իրան սահմանին Իսրայելի գործունեության ընդլայնման իրողությունը, ահաբեկչական տարրերի ներկայության հնարավորությունը(ըստ իրանական կողմի) և այլն։
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր