Չավուշօղլուին անհամար վիճակի մեջ գցեցին՝ փող խնդրելո՞ւ եք եկել Կատար          Ձեր առաջնորդ Փաշինյանի նկարը haqqin.az-ի էջերից չի իջնում... Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամների գործերն իշխանափոխությունից հետո լավացել են       Ուկրաինան խնդրում է ԱՄՆ-ին Աֆղանստանի համար նախատեսված ամերիկյան զենքի մի մասը փոխանցել Կիեւին    

25 հոկ 2021 13:43

Տեսանյութ.Իշխանությունը փորձում է քողարկել սահմանագծում առկա իրավիճակը. կարող ենք մտնել մի գործընթացի մեջ, որը հետագայում վտանգավոր իրավիճակների կարող է բերել

Այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանի ու Արցախի շուրջ, ավելին է, քան մտահոգությունը։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ով հայտարարեց, որ չնայած իշխանությունը չի ուզում, որ ընդդիմադիր պատգամավորները ֆիքսեն ստեղծված իրավիճակը, սակայն ընդդիմադիրները հրատապ քննարկում են կազմակերպել դեմարկացիայի թեմայով։

Պատգամավորը տեղեկացրեց, որ առաջնագծում, մասնավորապես, Սոթք-Խոզնավար հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում ու տեղակայման վայրերի ուսումնասիրման համար իր գրավոր դիմումին ԳՇ պետը չի արձագանքել, իսկ պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատգամավորի այցը այդ հատված նպատակահարմար չի համարում։

«Ակնհայտ է, որ իշխանությունն ամեն կերպ փորձում է քողարկել սահմանագծում առկա իրական իրավիճակն ու քողարկել իր կողմից որևէ լուրջ քայլ չանելու գլխավոր պրոցեսը», - ասաց նա։
Պատգամավորը կարծում է, որ սահմանազատման հետ կապված բարդագույն իրավիճակ է ստեղծվել։ Հայաստանը միանգամից փորձում է տեղեկացնել, որ ինքը շահագրգռված է դելիմիտացիայի գործընթացով, ընդհուպ, հղում է անում խորհրդային քարտեզներին, որի հիման վրա պետք է տեղի ունենան այդ գործընթացները։

«Իշխանության՝ հրատապ այս քայլերի իրականացումը, շտապողականությունը բավականին հարցեր է առաջացրել այս իրավիճակում։ Ի սկզբնե պարզ չէ, թե օրինակ՝ խորհրդային ո՞ր ժամանակահատվածի քարտեզներին է հղում արվում, որովհետև խորհրդային ժամանակահատվածում դրանք փոփոխության են ենթարկվել սահմանադրությանը չհամապատասխանող դրույթներով։ Հայաստանը նեղացնում է մանյովրային հնարավորությունը, դելիմիտացիայի գործընթացում առավել շահավետ դիրքավորում ապահովելու և հետագայում Հայաստանի և Արցախի շահը սպասարկող լուծումներ գտնելու հարցում»։

Աբրահամյանն ընդգծեց՝ դելիմիտացիան բավականին երկար գործընթաց է ու Հայաստանը կարող է մտնել մի գործընթացի մեջ, որը հետագա տասնամյակներին բավականին վտանգավոր իրավիճակների կարող է բերել։ Ըստ պատգամավորի, ամեն ինչ կախված է փաստաթղթի վերջնական տեքստից։

«Գործընթացները, որ տեղի է ունենում Հայաստանի ու Արցախի շուրջ, պետք է հաշվի առնել շատ կարևոր հանգամանք՝ Արցախի կարգավիճակի հստակեցումը, որի հիմքում պետք է լինի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը ու դրա միջազգային ճանաչման հարցը», - ասաց Աբրահամյանը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր