Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

27 հոկ 2021 11:46

Էրդողանը պայմաններ է առաջադրել, եթե Երևանը ցանկանում է ավելի լավ հարաբերություններ ունենալ Անկարայի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի հայտարարել է, որ Հայաստանը պետք է շտկի հարաբերությունները ոխերիմ թշնամի Ադրբեջանի հետ, եթե ցանկանում է ավելի լավ հարաբերություններ ունենալ Անկարայի հետ: Այս մասին գրում է France 24-ը։

Կայքը գրում է, որ Թուրքիան և Հայաստանը չունեն դիվանագիտական հարաբերություններ, կան փակ սահմաններ և թշնամության երկար պատմություն, որոնք արմատավորված են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում օսմանյան թուրքերի կողմից հայերի կոտորածներով:

«Սուր հարաբերությունները վերջերս վատթարացել են՝ կապված Ադրբեջանին Թուրքիայի աջակցության հետ, որն անցյալ տարի պատերազմում էր Հայաստանի հետ՝ վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերահսկողության համար:

Երեքշաբթի օրը Էրդողանը պայմաններ է առաջադրել, եթե Երևանը ցանկանում է ավելի լավ հարաբերություններ ունենալ Անկարայի հետ:

«Եթե Հայաստանն անկեղծ բարի կամք դրսևորի Ադրբեջանի նկատմամբ, ապա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար որևէ խոչընդոտ չի լինի։ Թուրքիան կպատասխանի Հայաստանի քայլերին, որոնք ուղղված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»,- գրում է կայքը՝ մեջբերելով Էրդողանի խոսքերը։

Նշվում է, որ պատերազմական գործողությունները խլեց ավելի քան 6500 կյանք և ավարտվեց նոյեմբերին՝ Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարով, որի արդյունքում Երևանը զիջեց վիճելի տարածքների մի մասը, որը վերահսկում էր տասնամյակներ շարունակ:

«Կռիվները մտավախություն առաջացրեցին, որ Ռուսաստանը և Թուրքիան կարող են ուղղակիորեն ներգրավվել իրենց դաշնակիցներին աջակցելու համար․ միջամտություններ, որոնք Մոսկվային և Անկարային կդնեին հակառակ կողմերում ոչ միայն Սիրիայում և Լիբիայում, այլև Լեռնային Ղարաբաղում:

Թյուրքալեզու Ադրբեջանի ռազմական հաղթանակը Հայաստանի նկատմամբ Էրդողանի համար կարևոր աշխարհաքաղաքական հեղաշրջում էր, քանի որ Անկարան փորձում է ամրապնդել իր ազդեցությունը նախկին խորհրդային կովկասյան տարածաշրջանում:

Սեպտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է քննարկումներ անցկացնել Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու համար»,- գրում է France 24-ը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր